Դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի:
Ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը՝ ԶՈւ ԳՇ հայտարարությունների և Փաշինյանի որոշման մասին. ՈւՂԻՂ:
Դավադիր սրիկայախումբը մեզանից գաղտնի է պահում, թե ինչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը։
Այս մասին տեղեկացնում է 168.am-ի՝ ԱԺ-ում աշխատող նկարահանող խումբը:
«Ես այդպես էլ չհասկացա, թե իշխանության՝ Մարտի 1-ի հանրահավաքի իմաստը որն էր։ Նաև փետրվարի 25-ի հանրահավաքի իմաստը»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարար Դինեշ Գունավարդենայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Մարտի 3-ին, ժամը 12:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ փորձելով նետվել Երևանի Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի տանիքից։
168.am-ի հարցին՝ իր համար հասկանալի՞ է, թե Կառավարության և Գլխավոր շտաբի միջև ինչ խնդիրներ ծագեցին, որ ԳՇ-ն կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածեց, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց, որ այդ մասին պետք է խոսեն Գլխավոր շտաբը և վարչապետը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ հակասություններ կան:
«Դեռ այսօր ժամանակ կա, որպեսզի հանրապետության նախագահն այդ հրամանագիրն ուղարկի Սահմանադրական դատարան՝ պարզելու համար դրա սահմանադրականությունը, և ես կարծում եմ՝ այսօրվա հանդիպումը «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների և հանրապետության նախագահի միջև, միտված է հենց այդ խնդրի պարզաբանմանը և կարգավորմանը»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ խոսելով նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հայտարարության ու դրա հետևանքների մասին:
Զարուհի Փոստանջյանը՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին․ ՈՒՂԻՂ:
Մարտի 3-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց Արսեն Առաքելյանին, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:
Պայթյուն է տեղի ունեցել Հոլանդիայի Բովենկարսպել բնակավայրում կորոնավիրուսի թեստավորման կենտրոնի մոտ: Մարտի 3-ին այդ մասին Twitter-ում հայտնել է Հոլանդիայի ոստիկանությունը։
Արցախի Մարտունու շրջանի 27 հազար 133,1 հեկտար վարելահողերից, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության ներքո է անցել 15 հազար 792,1 հա-ը, որից` 8 հազար 603,8 հա վարելահող, 7 հազար 188,3 հա պետպահուստային ֆոնդ, մշակված` 6 հազար 418.48 հա և 250 հա վարելահող, որտեղ ցանքս էր կատարվել:
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իրեն ուղղված խոսքին, որ «Իմ քայլը» խմբակցությունով եկել է խորհրդարան, դուրս եկել խմբակցությունից, հետո էլ բոլորին համախմբման կոչ է անում:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք:
Կյանքի 89-րդ տարում մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, գիտեք՝ ինչի մասին է խոսքը՝ ԶՈՒ ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկե՞լ, թե՞ ոչ»,- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ռուբեն Հովհաննիսյանը՝ ընդդիմության և իշխանության գործողությունների մասին․ ՈՒՂԻՂ։
Չնայած նիկոլական իրավագիտությանը, թե իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանն այլեւս պաշտոնանկ է արված, տխուր մի լուր ասեմ նիկոլական իրավաբաններին՝ Օնիկ Գասպարյանը դեռեւս ՀՀ շտաբի պետք է եւ շարունակելու է կատարել իր լիազորությունները։
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշում եք տականքի հայտարարությունը՝ կա՛մ Հայաստանի վարչապետը ես կլինեմ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Սա հենց էնպես չէր։ Նրա տերերի թիվ մեկ խնդիրը Հայաստանի վերացումն է։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի խոսքով՝ իշխանական խմբակցության պատգամավորները պետք է ասեն, թե ինչու են այդպես տրամադրված իր հանդեպ, ինքը ոչինչ չի կարող ասել:
Ռուբեն Վարդազարյանը Արման Բաբաջանյանին խոստանում է, երբ դադարի լինել դատավոր Բաբաջանյանին կպատասխանի նրան արժանի բառապաշարով, իսկ մինչ այդ կդիմի էթիկայի հանձնաժողով
«Սխալվել եք». Հայկ Գևորգյանը՝ Ռուբեն Վադազարյանին
Ադրբեջանը հարյուրից ավել ՀՀ քաղաքացու է պահում, եւ այս հարցի լուծման ձգձգումը հետաձգում է երկխոսության մեկնարկը Երեւանի եւ Բաքվի միջեւ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Հարգելի՛ պատգամավորեր, ձեր հարցերը կրկնվում են». Վարդազարյանը՝ իմքայլականներին
Ենթադրենք Սերժ Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը բաց կապով հեռախոսազրույց են ունեցել։ Հասկանալի է չէ՞, որ նրանց որևէ մեկը միամիտ չէ և չէր կարող այնպիսի տեղեկատվություն փոխանակվեր, ինչը նրանցից որևէ մեկի համար քրեորեն պատժելի արարք կդիտվեր։
Համաձայն իր զեկուցագրի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն անցնում է թոշակի: Այսօր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին՝ երկարամյա ծառայության, նշանակալի ավանդի, անբասիր ու բեղմնավոր աշխատանքի համար, պարգևատրել շնորհակալագրով:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 3-ին ստորագրել է հրամանագիր արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Արամայիս Գալուստի Ավագյանին ԱՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, իր դիմումի համաձայն, ազատելու մասին։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։