Վարակի դեմ քարոզով հիմնականում զբաղված էին վարչապետն ու առողջապահության նախարարը: Բնականաբար, նրանց ազդեցությունը կարող էր էֆեկտիվ լինել հանրության մի մասի համար: Մինչդեռ մյուս մասի համար այն ենթագիտակցորեն չէր կարող ազդել և նույնիսկ կարող էր հակառակ էֆեկտն ունենալ: Ասվածի վառ օրինակն այն էր, որ այդ քարոզը չէր ազդել նույնիսկ մեր երկրի ՊՆ գլխավոր շտաբի պետի վրա և նա հարսանիք էր արել: Էլ ուր մնաց, որ փաշինյանենց քարոզն ազդեր շարքային քաղաքացիների, այն էլ այն քաղաքացիների վրա, որոնց համար իշխանության ներկայացուցիչների խոսքը վստահելի չէ:
«800-900 միլիոն դոլարի տարեկան շրջանառություն ունի այս ոլորտը, որի մեծ մասը ստացվում է ապրիլ-մայիս ամսվա շրջանառությունից։ Հենց այդ ամիսների ժամանակ էր, որ պետությունից սպասում էինք ուղիղ աջակցություն, որը չեղավ։ Դրանից բացի, մենք ամառվա ընթացքում ունենում ենք հազարավոր միջոցառումներ, որոնք ապահովում են 20 հազար աշխատատեղ, և հիմա այս բոլոր մարդիկ դարձել են անգործ. հիշեցնեմ, որ միայն ամառվա միջոցառումների ժամանակ մենք ունենում էինք 200-300 միլիոն դոլարի շրջանառություն»,- ասաց նա։
Այն կարծիքները, թե հնարավոր է՝ խնդիրը ՀՀ սահմաններից դուրս է, Հայաստանի թռչունների պահպանման միություն հասարակական կազմակերպության ղեկավարը չբացառեց՝ նշելով․ «Կարող է պատահի՝ Հայաստանում չէ, Թուրքիայում է։ 10 կմ-ն արագիլի համար ի՞նչ է։ Սա ուսումնասիրել է պետք։ Ընդհանրապես գնում Արաքսում սնվում, հետ են գալիս, դաշտերում էլ։ Արարատի, Արմավիրի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմիններն առաջին հերթին պետք է զբաղվի դրանով»։
2020թ. հունիսի 26-ին, հերթական անգամ, պահանջած կաշառքի գումարը՝ 100,000 ՀՀ դրամը ստանալու պահին, Ն.Պ.-ն հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որի ընթացքում վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան:
2020 թվականի 1-ին կիսամյակում դպրոցական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները ՀՀ պետական բյուջեից ստացել են շուրջ 18 մլն 300 հազար դրամ կրթաթոշակ:
Մոտ օրերս Կենտրոնական բանկը կհրապարակի իր հերթական գնահատականը՝ Հայաստանի տնտեսության մեջ սպասվող զարգացումների վերաբերյալ։ Ենթադրվում է, որ այս անգամ այն կլինի բացասական։ Այլ հարց է, թե ԿԲ-ն մինչև ուր կիջեցնի տնտեսության անկումը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 26.09.2019թ. N 1335-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` 01.07.2020 թ.-ից ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ կատարված հետևյալ փոփոխությունները և լրացումները:
Հունիսի 25-ին Ազգային ժողովն արտահերթ ընթացակարգով ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով 2021 թվականի հունվարի 1-ից 3-5 %-ով կբարձրացվի գույքահարկը: Ամեն հաջորդ տարի այն ավելի կբարձրանա: Գույքահարկի բարձրացումն իր անմիջական ազդեցությունը կունենա նաև բիզնես ոլորտի վրա: 168.am-ի հետ զրույցում «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանն ասաց, որ գույքահարկի բարձրացումն անպայման կազդի շուկաների, վարձով տարածքների, առևտրի կենտրոնների գնագոյացման վրա, այսինքն՝ վարձավճարները կբարձրանան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական ակումբում կմնա մինչ օգոստոս:
Հունիսի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետի ճեպազրույցին:
«ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին, քանի որ այն գումարվում է սահմանադրական կարգը տապալելու համար»:
Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին, հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր պաշտոնը ստանձնել է 2018թ. հոկտեմբերի 10-ին, սակայն 2018թ. հայտարարագրում Գնել Սանոսյանը, բացի դրամական միջոցներից, ոչինչ չէր հայտարարագրել:
PicsArt ընկերության և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) համագործակցությամբ 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանում հիմնվել է արհեստական բանականության AUA-PicsArt լաբորատորիա։ Անյ իրականացնում է նորարարական հետազոտություններ մեքենայական ուսուցման և համակարգչային տեսլականի (computer vision) ոլորտներում:
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամ Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ դժվար է ասել, թե Հայաստանում հրդեհների պատճառն ավելի շատ մարդկային գործոնի՞ հետևանք է, թե՞ բնածին։ Նրա կարծիքով՝ թերևս, երկուսն էլ միմյանց ակնհայտորեն լրացնում են։
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին խոսել է «Ուրարտուի» դեմ տոնած հաղթանակից:
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պաշտպանական թիմն այսօր Վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարանի՝ երկու օր առաջ կայացրած որոշման դեմ: Հունիսի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու որոշման դեմ ներկայացրած բողոքի մասին 168.am-ին հայտնեց Աբրահամ Մանուկյանի փաստաբան Հրանտ Անանյանը:
«Աշխատողների 30 տոկոսն է գալիս։ Մի մասն էլ դեռ չի գալիս, քանի որ հումքին ենք սպասում, դեռ չկա։ Մենք պատվերով ենք աշխատում, հումքը տրամադրում են, մենք արտադրում, հետ ենք ուղարկում Եվրոպա։ Քանի որ իրենք էլ են հետևում ՀՀ-ում պարետի որոշումներին, ասացին՝ դե, որ դադարեցրել եք աշխատանքը երկու շաբաթով, մենք էլ երկու շաբաթ հումք չենք ուղարկել։ Երևի հուլիսի 1-ից կուղարկեն, չգիտեմ։ Բարդ իրավիճակ է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը։
Հնդկաստանի բժշկական ծառայություններն արդեն երկրորդ օրն անընդմեջ ախտորոշում են COVID-19 կորոնավիրուսի գրեթե 20 հազար դեպք:
Բոլոր պետությունների համար էլ կադրային քաղաքականությունը եղել է իշխանության գլխավոր ցուցանիշներից մեկը: Սոցիալիստական, լիբերալ, պահպանողական թե այլ բնույթի իշխանությունների համար, առ այսօր արդիական է ստալինյան՝ «կադրերն են որոշում ամեն ինչ» պոստուլատը: Նիկոլի ձևավորած իշխանության համար՝ առավել ևս, կադրերը դարձել են աքիլեսյան գարշապար:
Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղը կկայանա մեկ տարի անց` 2021 թվականին:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հունիսի 29-ին հեռավար խորհրդակցություն է անցկացրել փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Եթե Ալիևին որոշ մարդիկ կիրթ են համարում, դա չի նշանակում, որ ինքն իրականում կիրթ է ու դա չի նշանակում եթե որոշները հիացած են իրենով ողջ հայ ազգն է հիացած։
ԱՄՆ հայամետ կոնգրեսականները շարունակում են պայքարել Արցախում ամերիկյան ֆիաննսավորմամբ Արցախում իրականացվող ակազերծման ծրագրի ֆինանսավորման համար։ Օրերս ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի վիրտուալ հանդիպմանն առաջարկել է 1.5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին:
Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
Դատախազությունը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է արտոնյալ վարկերի տրամադրումը փոքր բիզնեսին` ՀՀ Կառավարության COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։