Ինչքան ուզում է, թող դայլալյլի, մեկ է, արդեն պարզ է, որ մոտ 600 ընդհատված կյանք իր խղճին է. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետի ճեպազրույցին և այս առիթով գրել է․

«Մեր մոտեցումն է՝ կարանտին առանց կարանտինի»,- այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ ստելով:

Քանզի մեզ մոտ ոչ թե կարանտին առանց կարանտինի է, այլ արտակարգ դրություն առանց կարանտինի, ինչը նշանակում է արտակարգ դրության գոյության բացառապես քաղաքական նպատակահարմարություն, ուրիշ ոչինչ:

Ինչքան ուզում է, թող դայլալյլի, մեկ է, արդեն պարզ է, որ մոտ 600 ընդհատված կյանք իր խղճին է, հազարավոր խեղված ճակատագրեր իր վրա են, հարյուր հազարավոր մարդկանց սովն ու չքավորությունը իր անկուշտ քաղաքական բկին են կանգնելու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930