Երեւանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի Ռուբինյանց 15/5 հասցեում գործող Երեւան Սիթի սուպերմարկետի գործունեությունը կասեցված է։
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների շուրջ:
«Գույքահարկի բարձրացման մասին» օրենքը բավականաչափ վտանգավոր է, և հատկապես սոցիալական լարվածության այս պիկի ժամանակ՝ քաղաքացու դեմ ուղղված աննախադեպ քայլերից է: Սա մեծապես վնասելու է մեր հայրենակիցներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե օրենքի ընդունումից հետո ի՞նչ է սպասվելու քաղաքացիներին, և առհասարակ, որքանո՞վ էր այն հրատապ օրակարգ բերել:
Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 118 քաղաքացի:
Պետական պաշտոն զբաղեցնող անձանց լիազորությունները կարող են դադարեցվել բացառապես անհատական ակտերի հիման վրա, որոնք պետք է բխեն Սահմանադրությունից և Սահմանադրությանը համապատասխանող օրենքներից։ Անգամ այն պարագայում, երբ հարցը որոշակի փաստերի ուժով լիազորությունների դադարման մասին է, ինչպես օրինակ՝ մահը, անգործունակությունը, պետք է առկա լինեն այդ փաստերն արձանագրող ակտեր՝ առանց որոնց լիազորությունների դադարեցում կամ դադարում չի կարող լինել։
ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը նախազգուշացրել է, որ երկրում «կորոնավիրուսային վարակի տարածումը դադարեցնելու պատուհանը փակվում է». ԱՄՆ-ում վարակման դեպքերի թիվը գերազանցել է 2,5 մլն-ը և որոշ նահանգներում բռնկման նոր օջախներ են հայտնաբերվել:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու դատարանի որոշումն ունի մեկ նպատակ՝ փորձելու են նրա վրա ճնշումներ գործադրելով՝ ցուցմունքներ կորզել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ:
Նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` համավարակ) տարածումը կանխելու համար 2020թ.-ի ապրիլի 13-ի դրությամբ աշխարհի շատ երկրներում արդեն փակված էին կրթական հաստատությունները: Կրթական հաստատությունները իրենց բնականոն աշխատանքները դադարեցրեցին 192 պետություններում` խոչնդոտելով շուրջ 1,58 մլրդ մարդու կամ երկրագնդի ողջ սովորողների 91,4%-ի կրթություն ստանալու իրավունքը: Կրթական համակարգի նման խաթարումը անդրադարձավ գրեթե 63 մլն ուսուցիչների աշխատանքի վրա, կրթության համակարգում ցնցումները զգալի եղան նաև նախադպրոցական, արհեստագործական, մասնագիտական կրթության, ինչպես նաև համակարգը սպասարկող անձնակազմերի վրա:
Հունիսի 28-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Արծվաբերդ բնակավայրում տրակտորը կողաշրջվել է. 30-ամյա տրակտորավար Հակոբ Բ.-ն մահացել է, իսկ 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Ինչպես մեզ ներկայացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը, իրենք պետք է աշխատանքային նիստ հրավիրեն և քննարկեն՝ մեր դիմումն ընդունո՞ւմ են վարույթ, թե՞ ոչ: Բնականաբար, մենք կսպասենք ՍԴ-ի որոշմանը, այս հարցում իմ եզրակացությունը, կարծիքը կարևոր չէ, որովհետև կա ՍԴ, որը պետք է որոշում ընդունի: Միայն կասեմ, որ, եթե ուսումնասիրեք ՍԴ-ի նախադեպային տարբերակները, ապա կտեսնեք, որ եղել են դեպքեր, երբ ՍԴ-ն 26 ստորագրության դեպքում դիմումը վարույթ է ընդունել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը:
«ՀՀ հարկային օրենսգրքում» անշարժ գույքի հարկի շեմի և դրույքաչափերի փոփոխություն նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանում փաստացի հանգեցնելու է հարկային բեռի ավելացման։ «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ այս փոխությունները, ըստ էության, անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման սկզբունքի ներդրման փորձ են, և դրանով կառավարությունը հակասում է իր կողմից ավելի վաղ նախաձեռնած հարկման համահարթեցման սկզբունքին, որը կիրառվեց եկամտահարկի հանդեպ։
Օրերս ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են, և, որ դրանք կվերցվեն օգտագործման` Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Վարդենիս քաղաքի 25-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այսօր ՀՀԿ երիտասարադական կազմակերպության շուրջ 100 անդամներ նամակ հանձնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը: ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նամակներ են հանձնելու ոչ միայն՝ ԵՄ պատվիրակությանը, այլ նաև՝ ՀՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ երկրների բոլոր դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին, ԵԽ գրասենյակին:
Հունիսի 28-ին, ժամը 09։50-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «Արևիկ» հանգստի գոտի է կրկին մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը։
Կա պարզ ճշմարտությունը, որ յուրաքանչյուր ժամանակահատված իրեն բնորոշ բարքերն ու սկզբոնքներն ունի, որոնք ժամանակ առ ժամանակ պարզաբանումների և մի յուրահատուկ լյուստրացիայի ենթարկելու անհրաժեշտություն են ունենում։ Իրականում այսօր քաղաքական գործընթացների ու տեխնոլոգիաների այս փուլում բավական հեշտ է մարդկանց հույզերին ու սրտի նուրբ լարերին կպնել, ու, ցավոք, տարբեր քաղաքական գործիչներ ու կոնկրետ շրջանակներ պարբերաբար օգտվում են այդ հանգամանքից՝ հանրությանը մոլորության մեջ գցելու միջոցով քաղաքական լծակների տիրանալով։
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 482 նոր դեպք, ապաքինվել է ևս 181 մարդ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
«100 ակտիվիստներով նամակներ ենք հանձնելու ԵՄ պատվիրակությանը, ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին՝ իրավական և քաղաքական ամենաթողության վերաբերյալ». Հայկ Մամիջանյան
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է:
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած, 433-ը` մահվան ելքով:
«Շատ շուտով գալու է գործողությունների ժամանակը, բայց սյուրպրիզը դեռ կպահենք իշխանությունների համար». Հայկ Մամիջանյան
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի ասուլիսը․ ուղիղ
Հունիսի 28-ին, ժամը 21:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղին հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Ֆրանսիական Սրտասբուրգի քաղաքապետ է ընտրվել Ֆրանսիայի կանաչների կուսակցության ներկայացուցիչ, հայուհի Ժանն Բարսեղյանը։
ՀՀԿ երիտթևի ակցիան Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ. ՈւՂԻՂ: