Բաժիններ՝

Հնդկաստանում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի գրեթե 20 հազար դեպք են հայտնաբերում

Հնդկաստանի բժշկական ծառայություններն արդեն երկրորդ օրն անընդմեջ ախտորոշում են COVID-19 կորոնավիրուսի գրեթե 20 հազար դեպք: Այդ մասին հունիսի 29-ին հայտնել է The Guardian բրիտանական հրատարակությունը:

Այսպես, անցած օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցել են վարակման դեպքերի աճ 19 հազար 459-ով, իսկ նախընթաց համանման ժամանակաշրջանում՝ 19 հազար 906-ով:

Այսպիսով, երկրում հիվանդության դեպքերի թիվը գերազանցել է 540 հազարը, իսկ Հնդկաստանը վիրուսի տարածման գծով աշխարհում չորրորդ տեղում է հայտնվել ԱՄՆ-ից, Բրազիլիայից եւ Ռուսաստանից հետո: Մահվան ելքով դեպքերի թիվը վարակվածների շրջանում հասել է 16 հազար 504-ի:

Մինչդեռ փորձագետները երկյուղում են, որ շուտով Հնդկաստանի հիվանդանոցները կարող են դժվարություններ ունենալ հիվանդների հոսքի պատճառով: The Guardian-ը գրում է, որ մինչդեռ երկրի արեւմուտքում գտնվող Մահարաշտրայի նահանգը, որտեղ գրանցվել է COVID-19-ի ամենաշատ դեպքերը, մեկուսացման մասնակի ռեժիմը երկարացրել է մինչեւ հուլիսի վերջը:

Նոր կանոնների համաձայն, բնակիչները կարող են խանութներ ու զբոսայգիներ այցելել բնակության վայրից 2 կիլոմետր շառավղով, բայց իշխանությունները բնակչությանը կոչ են արել առանց հատուկ կարիքի դուրս չգալ տներից: Անցած շաբաթ նաեւ հաղորդվել է, որ COVID-19-ի բռնկում է տեղի ունեցել Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Ասամի նահանգում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս