ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ներին, նշել է, թե միջազգային հանրությունն արձանագրում է այն խորը փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի տնտեսական միջավայրում:
Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 508 հազարը: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 695 հազար մարդ:
«Հակամարտող երկրներում առավելապես նկատում ենք ներքաղաքական պայքար, պայքար կորոնավիրուսի դեմ, տնտեսական խնդիրների հաղթահարում, և այլն, և կարծես կողմերը դադար են վերցրել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող միտումներին։
«Ձեր հարցադրումը քաղաքական դաշտից դուրս է, կարծում եմ՝ հարցը պետք է ուղղեք իրավաբաններին, քանի որ ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝անդրադառնալով հարցին, որ ՍԴ նախագահը սահմանադրական փոփոխությունների ֆոնին գնացել է արձակուրդ, արդյո՞ք սա որևէ խնդիր չի ստեղծի։
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Նրա գրասենյակից տեղեկացանք, որ երրորդ նախագահն այն նշում է տանը` ընտանիքի անդամների հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը հաշվարկներ է կատարում կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ պետությունների պաշտոնական իշխանությունների տվյալների հիման վրա, հունիսի 29-ի երեկոյան հաղորդել է, որ աշխարհում ախտահարվածների թիվը գերազանցել է 10 միլիոնը:
Ռոբերտ Քոչարյանն անկախ տնօրենի կարգավիճակով 11-րդ անգամ վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում: Խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Վլադիմիր Եվտուշենկովը: Փոխնախագահներն են` Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Աննա Բելովան և «Սիստեմա» կորպորացիայի նախկին նախագահ, «MTS» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Անդրեյ Դուբովսկովը:
Վերջին երկու օրում ՀՀ-ում, նախորդ օրերի համեմատությամբ, նկատվեց 1 օրում հաստատված կորոնավիրուսային վարակակիրների թվի նվազում՝ մոտ 300 դեպքով: Հունիսի 30-ին, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 415 նոր դեպք, հունիսի 29-ին, ժամը 11:00-ի դրությամբ՝ 482 նոր դեպք: Կարելի էր ուրախանալ նախորդ 2 օրվա ընթացքում գրանցված դեպքերի փոքր թվով, եթե դա պայմանավորված չլիներ իրականացված թեստավորումների քանակի նվազմամբ:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը դիմել է իր նոր ակումբի երկրպագուներին:
Անմարդկային հանցագործություն է տեղի ունեցել։ Այսօր, լուսադեմին, Ամուլսարի երկրորդ «պոստից» տարածք են ներխուժել զինված անձինք, ովքեր ներկայացել են տարածքի նոր պահնորդային ընկերության աշխատակիցներ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հունիսի 30-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման 127 դեպք, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։
Հունիսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնիև ՀՀ ոստիկանության աշխատակիցներըշարունակել են անակնկալ ստուգայցերը Նոր Նորք վարչական շրջանում։
Սայլը արագ տեմպերով տեղից շարժվեց: Ապրեն Արցախի իշխանությունները: Ուս ուսի տանք, սարեր շուռ կտանք:
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում))) Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս։ Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում)))
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵի դասակարգման աղյուսակում:
ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են երկրում գործող մոտ հարյուր սննդի շղթայի օպերատորների գործունեությունը:
Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն աշխատանքի է անցել հարազատ ակումբում:
Մյունխենի «Բավարիան» նոր դարպասապահ ունի:
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեսակոնֆերանսը:
«Ժամկետային զինվորական ծառայությունն անձի վիճակը վատթարացնող իրավիճակ չէ, և անձը ենթակա էր զորակոչի ու չի զորակոչվել: Այսինքն՝ ցանկանում էին այլ բան ասել, բայց անուղղակիորեն հաստատեցին իմ ասածները: Նաև շատ ցանկալի կլիներ վերջապես տեսնել վարչապետի զինվորական գրքույկը»,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն անկեղծ խոստովանում է՝ խնդիր է տեսնում այն հարցում, որ պատգամավորներից մի քանիսը վարակվել են կորոնավիրուսով, սակայն նրանց հետ կոնտակտավոր անձինք շարունակում են գնալ խորհրդարան:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ դեռ վաղուց է ասել, որ Սահմանադրական դատարանի դատավորները կարող են իրենց իրավունքները վարչական կարգով պաշտպանել, ինչի առնչությամբ էլ թերթերում հեգնել են, թե ինչպես կարող է Նիկոլայ Բաղդասարյանը նման բան ասել:
Չհասկացան, որ երբ ասում ենք՝ կարգ եք խախտում, օրենք եք խախտում, քրեական օրենսգրքով արգելված արարք եք անում պարտադիր չի, որ էդտեղ միայն քաղաքականություն տեսնեք ու էնտուզիազմով շարունակեք հիմարությունը, գոնե երբեմն կարելի է ականջալուր լինել…
Փոստային բաժանմունքները հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումները կիրականացնեն հուլիսի 2-ից մինչև 20-ը ներառյալ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 5-6 աստիճանով, հուլիսի 2-4-ը նույնքան կբարձրանա:
Հայաստանում համաճարակի դեմ պայքարի ձախողումը մտնում է ավարտական փուլ, երբ այլևս չեն մնալու գործուն միջոցներ, չեն մնալու գործիքներ՝ իրավիճակը էապես շտկելու։ Սա նշանակում է հիվանդների և մահերի մեծ թիվ։ Որևէ հասարակության մեջ նման բաները անպատասխան չեն մնում։ Համաճարակների դեմ պայքարում ամենակարևորը հստակ ընտրված ռազմավարությունն է և ժամանակի գործոնը։ Ռազմավարություն չկա, շատ կարևոր ժամանակ վատնվել է։
Երգչուհի, հաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անիտա Ցոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այժմ նա հոսպիտալացված է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
Նման դեպքերում մեկնաբանություններն ավելորդ են, սակայն ընդամենը կասենք, որ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանը ՀՊՏՀ խորհրդից գաղտնի դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով կասեցնել ՀՊՏՀ խորհրդի որոշումը: Պատկերացնո՞ւմ եք, համալսարանի բարձրագույն մարմնից գաղտնի խնդրել է կասեցնել բարձրագույն մարմնի որոշումը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: