Բաժիններ՝

Ճապոնիայում պլանավորում են ուժեղացնել օտարերկրացիների կողմից հողի գնման վերահսկողությունը. Yomiuri

Ճապոնիայի կառվարությունը մտադիր է ուժեղացնել վերահսկողությունն օտարերկրացիների եւ արտասահմանյան ֆիրմաների կողմից ռազմակայանների, ատոմային էլեկտրակայանների եւ այլ կարեւոր օբյեկտների շրջանում, ինչպես նաեւ առանձին կղզիներում հողամասերի գնման գործարքների նկատմամբ: Համապատասխան օրենքը ենթադրվում է խորհրդարանի քննարկմանը ներկայացնել 2021 թվականին, հոկտեմբերի 9-ին հայտնել է Yomiuri թերթը։

Փաստաթղթի մշակման համար, հրատարակության տվյալներով, արդեն այս ամսին կստեղծվի կառավարությանը կից փորձագետների խորհուրդ: Ներկայումս Ճապոնիայում օտարերկրացիների կողմից հողամասերի գնման սահմանափակումներ սկզբունքորեն չկան:

Պաշտպանության նախարարության 2013 թվականին կատարած հետաքննությունը ցույց է տվել, որ օտարերկրացի գնորդներն արդեն հողամասեր են ձեռք բերել կարեւոր օբյեկտների շրջանում երկրի ամենահյուսիսային Հոկայդո կղզում եւ Նագասակիի պրեֆեկտուրայում Կյուսյու հարավ – արեւմտյան կղզում:

Ինչպես նշում է թերթը, դա ստեղծում է օտարերկրյա հետախուզությունների կողմից այնտեղ հսկման ապարատների տեղակայման պոտենցիալ սպառնալիք: Նաեւ կա այդ հողամասերը դիվերսիոն գրոհների համար օգտագործելու վտանգ: Տոկիոյում նաեւ վախենում են, որ հողերի գնումը Ճապոնիայի առանձին եւ անմարդաբնակ կղզիներում կարող է հանգեցնել դրանց փաստական զավթման արտասահմանյան պետությունների կողմից: Նոր համակարգը, ինչպես ավելի վաղ հայտնել է Nikkei թերթը, կնախատեսի պարտադիր նախնական համաձայնեցում, ստուգում եւ Ճապոնիայում օտարերկրացիների կողմից հողերի ձեռքբերման թույլտվություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս