Բաժիններ՝

ԵՀ-ն 823 մլն եվրո է հատկացրել ԵՄ-ի ութ երկրների աղետների և համավարակի հետևանքների դեմ պայքարի համար

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 823 միլիոն եվրո է տրամադրել Եվրամիության ութ երկրների տարերային աղետների եւ համավարակի հետեւանքների դեմ պայքարի համար: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի՝ հուկտեմբերի 9-ին տարածված հայտարարության մեջ։

«Այսօր Եվրոպայի հանձնաժողովն առաջարկեց 823 միլիոն եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ Եվրամիության Համերաշխության հիմնադրամի շրջանակում, որպեսզի աջակցություն ցույց տրվի Խորվաթիայում երկրաշարժից եւ Լեհաստանում հեղեղումներից հետո վերականգնողական աշխատանքներին, ինչպես նաեւ առողջապահության հատվածում կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ իրավիճակների հաղթահարման համար Գերմանիայում, Իռլանդիայում, Հունաստանում, Իսպանիայում, Խորվաթիայում, Հունգարիայում եւ Ռումինիայում»,- ասված է նյութում:

Այդ փողից ամենամեծ գումարը՝ 638,7 միլիոն եվրո, տրամադված է 2020 թվականի մարտին Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքների վերացման, եւս 7 միլիոն եվրո՝ Լեհաստանում վերականգնողական աշխատանքների համար Ստորինկարպատյան Վոյեվոդությունում հուլիսյան հեղեղումից հետո եւ 132 միլիոն եվրո հատկացվել է մնացած երկրներում առողջապահության համակարգերի օժանդակման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս