Ձյուդոյի «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերը վերսկսվում են
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է «Մեծ սաղավարտ» մրցաշարի վերադարձը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Առաջին փուլը տեղի կունենա հոկտեմբերի 23-25-ը` Բուդապեշտում: Օրացույցում փոփոխություններ կարող են տեղի ունենալ համաճարակի իրավիճակին համապատասխան: Մրցումներում կխաղարկվեն օլիմպիական վարկանիշային միավորներ:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:



