Բաժիններ՝

Չինացիներն ստեղծել են աշխարհում առաջին սմարթֆոնը՝ դուրս եկող խցիկով

Vivo ընկերությունն աշխատում է աշխարհում առաջին սմարթֆոնի վրա, որի ճակատային խցիկը դուրս է գալիս: Կունցեպտուալ սարքն ստացել է պարգեւ՝ Red Dot Design Concept Award դիզայնի համար։

IFEA անվանումը կրող սմաթֆոնում մշակողները յուրովի են լուծում առանց կտրվածքների էկրանի խնդիրը: Կոնստրուկցիան ենթադրում է շարժական հարթակ՝ կորպուսի վերնանիստում, որը հանդիպում է արդի սմարթֆոններում: Եվ ահա այն, որ այն կարող է նկարահանել եւ օգտագործվել սմարթֆոնից առանձին, իսկապես բացառիկ ֆունկցիա է:

Հետաքրքիր է, որ IFEA-ում օգտագործվում է նաեւ հիմնական խցիկային բլոկը՝ երեք սենսորներից բաղկացած, բայց կոնցեպցիան ենթադրում է, որ իրական սմարթֆոնները կարող են բավարարվել միակ նկարահանման մոդուլով:

Մոդուլը հանդերձված է սեփական կուտակիչով եւ կարող է օգագործվել, օրինակ, որպես էքշն-խցիկ՝ կողմնակի ամրացմամբ. անշուշտ, սմարթֆոնի հետ անլար միացմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս