Բաժիններ՝

L՚Oreal-ը մի քանի խանութներ կփակի ԱՄՆ-ում

Աշխարհում կոսմետիկայի խոշորագույն արտադրողներից մեկը՝ L՚Oreal-ը, պլանավորում է փակել ԱՄՆ-ում մանրածախ վաճառքների առանձին կետեր, որպեսզի վերակառուցավորի իր լյուքսային գործառնությունները համավարակի պայմաններում սպառողների գործելակերպի մեջ լուրջ փոփոխությունների կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է  Bloomberg-ը: Վերակազմումը կանցկացվի առաջիկա կես տարում:

Դրա շրջանակներում L՚Oreal Luxe ամերիկյան ստորաբաժանումը, որը մասնագիտանում է լյուքս դասի կոսմետիկական միջոցների բնագավառում, մտադիր Է ներդրումները վերաուղղորդել աճի այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են էլեկտրոնային առեւտուրը, հայտնել է ընկերությունը՝ գործակալության հարցմանն ի պատասխան: Այդ միջոցառումները վերաբերելու են ԱՄՆ-ում L՚Oreal Luxe ստորաբաժանման 400 աշխատակիցների:

Առանձին աշխատողներ կկարողանան անցնել այլ դիրքերի: Թե քանի խանութ է պլանավորվում փակել, չի հաղորդվում: L՚Oreal-ն արտադրում է կոսմետիկա, օծանելիք, մաշկի եւ մազերի խնամքի միջոցներ, այնպիսի բրենդների սեփականատեր է, ինչպիսիք են՝ Lancome-ը, Garnier-ը, Vichy-ն, Maybelline-ը եւ и Kiehl՚s-ը: Ընկերությունում աշխատում է մոտավորապես 88 հազար մարդ՝ ամբողջ աշխարհում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս