Բաժիններ՝

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6,9 միլիոնը

Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 70,4 հազարով. վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 6,9 միլիոնը: Այդ մասին վկայում են Հնդկաստանի առողջապահության եւ ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալները:

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է գտնվում կորոնավիրուսով վարակվածների թվով: Ամենամեծ թվով հիվանդացածները գտնվում են ԱՄՆ-ում, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել 7,6 միլիոն մարդու մոտ:

Ինչպես նշում է առողջապահության նախարարությունը, մեկ օրում անցկացված ավելի քան 1,1 մլն թեստերի արդյունքներով բուժաշխատողները հայտնաբերել են 78 հազարից ավելի մարդ, որոնք հաղթահարել են հիվանդությունը:

Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը, վերջին տվյալների համաձայն, գերազանցել է 5,9 միլիոնը: Հիվանդանոցներում բուժում է ստանում 893 հազարից ավելի մարդ: Անցած օրվա ընթացքում այդ թիվը նվազել է ավելի քան 8 հազարով:

Մահացածների թիվը գերազանցել է 106 հազարը, մեկ օրում հիվանդությունից մահացել է 864 մարդ:

Դրա հետ մեկտեղ, երկրորդ շիճուկաբանական հետազոտությունների արդյունքները, որն անցկացվել է Հնդկաստանի բժշկական հետազոտությունների խորհրդի կողմից, ցույց է տալիս, որ վիրուսի տարածվածությունը կարող է շատ ավելի ընդարձակ լինել:

Հետազոտության արդյունքներով՝ Հնդկաստանում, որի բնակչությունը գերազանցում է 1,3 միլիարդը, կորոնավիրուսի ներգործությանն է ենթարկվել 18 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց 7,1 տոկոսը: Հետազոտությունն անցկացվել է օգոստոսի 17-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը, դրան մասնակցել է 29 հազար մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս