Բաժիններ՝

Այն մարդիկ, ովքեր կատու ունեն, ավելի երկար են ապրում. փաստեր

Հիշարժան փաստեր

  • Կատուները երկրի վրա հայտնվել են այսօրվա տնային կենդանիների մեծ մասից առաջ, սակայն վերջիններից են եղել, որ ընտելացել են։ Կարծում են, որ նրանք ընտելացել են մոտ 10000 տարի առաջ` արեւելքի առաջին գյուղատնտեսների կողմից, հետո նրանք տարածվել են Եվրոպայում։
  • Կատուների համար մարդիկ ուղղակի նույն բնակարանը «կիսողներն» են: Կատուներն այն տանը, որտեղ որ ապրում են մարդկանց հետ, տանտեր են զգում։
  • Երբ կատուն քսում է իր մարմինը կամ գլուխը ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի տեղ, նա այդպիսով նշում է իր տարածքը։
  • Կատուները միայն քթով չէ, որ հոտ են քաշում, նաեւ հոտ են քաշում այլ օրգանով, որը կոչվում է օգանո կամ Ջակոբսոնի օրգան, այն տեղակայված է քթի եւ կոկորդի միջեւ, բերանից ավելի վերեւ։ Այդ պատճառով է, որ նրանց բերանը հաճախ բաց է, այսպես ավելի լավ են զգում հոտերը։
  • Ընդհանրապես մռռոցը կարող է հանգստություն նշանակել, բայց միշտ չէ, որ այդպես է։ Նրանք նաեւ մռռում են, երբ հիվանդ են կամ վախեցած են եւ անում են դա իրենք իրենց հանգստացնելու համար։
  • Նրանք կարող են ցատկել իրենց հասակից 7 անգամ բարձր։ Կատուն, որը ռեկորդ է սահմանել` ամենախոշոր ճակատագրական ցատկը կատարելով, Էնդին է, որն ապրեց 16-րդ հարկից ցատկելուց հետո։
  • Այն մարդիկ, ովքեր կատու ունեն, ավելի երկար են ապրում, քիչ են ստրեսի ենթարկվում, եւ փոքրանում է սրտամկանի ինֆարկտի հավանականությունը։
  • Կատուներն ատում են կիտրոնը, սոխը, քացախը եւ գործնականում ցանկացած ցիտրուսային մթերք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս