Մնացականյան-Լավրով-Բայրամով հանդիպումը կրկին ընդմիջվեց

Քիչ առաջ Մոսկվայում՝ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կրկին ընդմիջվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը շարունակվում է արդեն 7 ժամից ավելի։ Նախատեսվում էր, որ նախարարները հանդիպման արդյունքները կներկայացնեն ճեպազրույցի ընթացքում, սակայն այս պահին հանդիպումը ընդմիջվում է 10-15 րոպեով շարունակելու ակնկալիքով։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ Արցախյան պատերազմի 12-րդ օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախյան հակամարտության կողմերին դիմեց ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով։ ՌԴ նախագահի հայտարարության համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո ՌԴ նախագահը դիմում է կոչով դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են ԼՂ հակամարտության գոտում, ելնելով հումանիտար և զոհվածների դիերի և գերիների փոխանակման նկատառումներից։ «Այս հարցերի շուրջ խորհրդակցությունների նպատակով ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները»,-ասված էր հայտարարությունում։

Տեսանյութեր

Լրահոս