Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն մտադիր է հեռանալ «արքայական ակումբից» Սերխիո Ռամոսի հետ ունեցած տարաձայնության պատճառով:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 103 մլն դրամի չափով:
ԱԺ դիմաց տեղ ունեցող բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը՝ ՊՊԾ գնդի նորանշանակ հրամանատար Սարգիս Հովհաննիսյանի հրահանգով, քաղաքացիներին բերման է ենթարկում։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական շարասյունները Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի, Քաշաթաղի շրջան-Շուշի ճանապարհով անարգել շարժեր են իրականացնում։
Իրավապաշպան, մարդու իրավունքների և ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, թե Հայաստանի հետ նոր պատերազմն արդեն անխուսափելի է, այս անգամ պատերազմը կընթանա Հայաստանի տարածքում, Ադրբեջանն իր համար պարտավոր է ստեղծել 20-30 կիլոմետրանոց անվտանգության գոտի, որը կարող է գտնվել միայն Հայաստանի տարածքում»։
«Կարծում եմ՝ այդ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը, որի հետ հանդիպել էին փաստացի բոլոր խմբերի ներկայացուցիչները, նախկին նախագահները, հենց իրեն ասել է, որ Նիկոլի շատ չսիրված էլիտան իրեն առաջարկում է, որ միակ ճանապարհը հրաժարականն է:
Ֆրանսիայի բազմակի չեմպիոն ՊՍԺ-ն համաձայնության է եկել արգենտինացի ֆուտբոլային մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյի հետ:
«Էս էիք ուզո՞ւմ.. ուզում էիք Սյունիքի դարպասներին տեսնել` «Добро пожаловать в Азербайджан»… այ թուրք Նիկոլ, էս էիր ուզո՞ւմ». վրդովված սյունեցին՝ ՀՀ իշխանություններին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շարունակում է չանդրադառնալով Հայաստանում ստեղված իրավիճակին՝ նշել, որ մինչև տիրող մթնոլորտը չբարելավվի՝ չի խոսելու:
Ռուսաստանի Դաշնությունը լրջորեն մտահոգված է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին կորոնավիրուսի դեմ Pfizer/ BioNTech-ի պատվաստանյութ են ներարկել: 74-ամյա նախագահը լուսանկարը զետեղել է Twitter-ում:
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ ադրբեջանցիները «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ ցուցանակ են տեղադրել։
Պետական իշխանության մարմինների միակ զենքն ակնհայտորեն մնացել են ֆեյքերը և սոցցանցերը, որոնցում իրենց վճարվող սեգմենտով փորձում են հանրային կարծիք ձևավորել: Պետք է ասել, որ դա ավելի ու ավելի վատ է ստացվում նրանց մոտ, սակայն որևէ իշխանության համար ամոթ է ընկնել կոնկրետ գործչի հետևից, մանավանդ այնպիսի գործչի, ով, թերևս, նաև իրենց գործն է անում և իրավացիորեն համարվում այսօր միակ աշխատող ինստիտուտը Հայաստանում:
Պարոն Փաշինյան, մենք դրա՞ համար էինք պայքարել քեզ հետ: Հիմա եկել ես՝ էս խեղճ ու քյասիբ ժողովրդից հողը խլում-տալիս ես ադրբեջանցուն: Ուրեմն՝ դու վերցրել ես, ինչ իմանամ, ինչ-որ գումար, որ էս վիճակում ես մեզ գցել: Մեզ խաբում ես: Սրանից հետո էլ ի՞նչ ենք տալու իրանց, որ պրծնենք քեզնից էլ, իրանցից էլ, ասա՛: Ասա՝ ո՞ւր գնանք կորչենք: Դե, հնարավորություն տուր մեր երկրից դուրս գանք, գնանք: 5 հոգի ենք մեր ընտանիքում, ֆինանսավորի, ուղարկի մեզ Սուդան կամ Աֆրիկա, պրծնենք քեզնից, արխային դառնանք: Ճանապարհի մեզ, գնանք, էլի: Եթե սենց ես վերաբերվում, էգուց էլ մեզ ես ծախելու:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ թող ռոմանտիկ չհնչի, բայց այն հարցերը, որոնք կուսակցությունները բարձրացնում են հանրահավաքում և որոնք առնչվում են ԱԺ լիազորությունների հետ՝ պետք է լուծվեն բանակցային ձևով՝ երկխոսության միջոցով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գայանե Մարկոսյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ:
«Ամբողջ հայության համար Արցախի հարց նշանակում է, որ Արցախում պետք է ապրեն արցախցիները, այն մարդիկ, որոնք հազարավոր տարիներ ապրել են այնտեղ: Եթե որևէ մեկը համարում է, որ այդ հարցը լուծված է, ուրեմն՝ լուծված է, ես չեմ համարում, որ Արցախի հարցը լուծված է: Այո, Ադրբեջանը կարողացավ օգտվել ընդհանուր իրավիճակից՝ կորոնավիրուսով ու այլ քաղաքական հանգամանքներով պայմանավորված, միջազգային հանրության պասիվությամբ, բայց դա չի նշանակում, որ նա կարողացավ լուծել հարցը»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ՀՀ իշխանությունների համար Արցախի հարցը կա՞, թե՞ ոչ:
Մարդու իրավունքների պաշտպանի ստորագրությամբ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցանքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել այն պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդհանուր իրավազորություն (general jurisdiction):
Անհետ կորածների ծնողները, տևական ժամանակ է, նշում են, որ ԴՆԹ հետազոտությունները կամ նույնականացման գործընթացն արագացնելու համար Հայաստանին երկրորդ սարքավորումն է անհրաժեշտ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է դեկտեմբերի 29-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայանալիք հանդիպման և քննարկումների թեմաների մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն:
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը երեկ ժամանել է Երևան, մինչև առավոտ եղել է Երևանում, իսկ այսօր վաղ առավոտյան ինքնաթիռով մեկնել է Բաքու։ Նա այս պահին Բաքվից ուղիղ չվերթով վերադառնում է Երևան։
«Եկել ես՝ էս խեղճ ու քյասիբ ժողովրդից հողը խլում-տալիս ես ադրբեջանցուն». Որոտանի բնակիչը՝ Փաշինյանին
«Պարոն Խաչատրյան, ես Ձեզ հորդորում եմ մի քիչ ավելի զգույշ լինել Սյունիքի հետ կապված ցանկացած հայտարարություն անելիս: Էստեղ ամեն ինչ վտանգավոր է, ամեն քայլն է վտանգավոր արդեն իսկ: Ճանապարհին էստեղ անցնելիս էլի թուրքերը ֆռֆռում էին մեր տարածքներում, ինչպես ուզում են: Իսկ եթե Ձեզ համար սա վտանգավոր չի, հավաքեք Ձեր թիմակիցներին՝ իրենց ընտանիքներով, երեխաներով, և եկեք էստեղ, շրջեք: Ես կարծում եմ, որ պետք է վերջ տրվի էս բարբաջանքներին՝ մի քիչ ավելի հստակ և ավելի ճիշտ քայլեր կատարելու նպատակով:
Իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ են զոհվել Գրոզնիում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
«Հրատապ ընտրությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը՝ արդեն գործող օրենքով, որը բխում է գործող Սահմանադրության ամենաստոր դրույթից, այն է՝ ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, բայց անպայման պետք է ունենա կայուն մեծամասնություն: Այդպիսի ապուշություն, այդպիսի տխմարություն աշխարհի որևէ երկրում ոչ եղել է, ոչ էլ կլինի: Կամ չպետք է կոչեիր ներկայացուցչական մարմին, կամ էլ չպետք է խոսեիր պառլամենտի ինչ-որ պարտադիր կառուցվածքի մասին: Դրանից բխող օրենքով նոր ընտրություն անցկացնելը նշանակում է՝ հերթական խեղկատակությունը կատարել և ևս մեկ անգամ իրավազրկել ժողովրդին»,- ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր մասնակցությամբ միջադեպից հետո խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ գուցե բողոքող քաղաքացիներն իրենց քննադատություններում ճշմարիտ են:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնող խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ: