
ՊՍԺ-ն համաձայնության է եկել Մաուրիսիո Պոչետինոյի հետ

Ֆրանսիայի բազմակի չեմպիոն ՊՍԺ-ն համաձայնության է եկել արգենտինացի ֆուտբոլային մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյի հետ: Այս մասին գրում է Sky Sport-ը:
Հնարավոր պայմանագրի այլ կետերի շուրջ այլ մանրամասնություններ չկան: Ավելի վաղ ՊՍԺ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը:
Պոչետինոյի վերջին ակումբը եղել է անգլիական «Տոտենհեմ»-ը` 2019 թվականին: Պոչետինոն իր մարզչական կարիերան սկսել է 2009 թվականի հունվարին` պայմանագրի կնքելով իսպանական «Էսպանիոլ»-ի հետ, որտեղ էլ ժամանակին հանդես էր եկել: Բացի «Էսպանիոլ»-ից Պոչետինոն մարզել է նաև «Սաութհեմթոն»-ը;