«Լինելով անբան արարած՝ Նիկոլ Փաշինյանը գիտեր միայն հաղթել: Հաղթելու ենք… դու ո՞վ ես, որ մի հատ էլ հաղթես, այ ողորմելի»․ Հայրիկյան

«Հրատապ ընտրությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը՝ արդեն գործող օրենքով, որը բխում է գործող Սահմանադրության ամենաստոր դրույթից, այն է՝ ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, բայց անպայման պետք է ունենա կայուն մեծամասնություն: Այդպիսի ապուշություն, այդպիսի տխմարություն աշխարհի որևէ երկրում ոչ եղել է, ոչ էլ կլինի: Կամ չպետք է կոչեիր ներկայացուցչական մարմին, կամ էլ չպետք է խոսեիր պառլամենտի ինչ-որ պարտադիր կառուցվածքի մասին: Դրանից բխող օրենքով նոր ընտրություն անցկացնելը նշանակում է՝ հերթական խեղկատակությունը կատարել և ևս մեկ անգամ իրավազրկել ժողովրդին»,- ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Խոսելով արտահերթ ընտրություն անցկացնելու գաղափարի մասին՝ Պարույր Հայրիկյանը նկատեց.

«Ուզում եմ ասել, թե որ պահից այդ փորձանքի մոտ ծագեց ընտրության գաղափարը, չէ՞ որ պոռոտախոսում էր, որ ժողովրդի քվեն է ստացել, և այլն: Բա որ ստացել ես, այ անգրագետ, անմեղսունակ փոքրիկ, մեկ ամիս առաջ ինչո՞ւ էիր ասում, որ արտահերթ ընտրության հարց չի կարող լինել: Այսինքն, ամեն րոպե քեզ հակասում ես: Հաղորդագրություն տարածվեց, թե ամերիկացիներն իրեն հավատացրել են, որ 60 տոկոս ունի: Երևի իրենց էլ է զզվեցրել Նիկոլ Փաշինյանը, և նրան համոզել են, որ եթե ընտրություն լինի՝ դու նորից կընտրվես: Դա է իր համաձայնվելու պատճառը, որովհետև առանց աթոռի իրեն չի պատկերացնում:

Արևմտյան դաշնակիցներն իրեն մոլորեցրին, որովհետև պետք է խայտառակ պարտություն կրի: Ամենայն պատասխանատավությամբ ասում եմ, որ 70 տոկոսը միանշանակ ուզում է, որ հենց այս պահին Նիկոլը հրաժարական տա, 30 տոկոսը, ովքեր ասում են, որ պարտադիր չէ՝ հիմա հրաժարական տա, պատերազմից վախենում եմ, և ասում են՝ գուցե Նիկոլի օրոք մեծ չափեր չստանա: Չնայած պատերազմը չի դադարել, ցանկացած գրագետ մարդ գիտի, որ մենք խայտառակ վիճակում ենք: Գիտեք չէ՞՝ 2 տարի առաջ Նիկոլին ինչի առիթով եմ ասել «դեբիլ»: Ես հիշատակում էի կառավարության 2018թ. ծրագիրը, որտեղ գրված է՝ Սերժ Սարգսյանի օրոք ընդունված Ընտրական օրենսգրքով արդար ընտրություններ իրականացնել հնարավոր չէ, դրա համար, երբ ընտրվեց Նիկոլը և գոհ էր ու համարում էր, որ արդար ընտրություն էր, այդ առիթով ես ասացի՝ տղա ջան, դու այն ժամանա՞կ էիր սրիկա, թե՞ հիմա ես սրիկա, ու ասացի՝ այդ դուխով բառը հանի ու գրի՝ դեբիլ: Ուզում եմ ասել, որ մեր պարտությունը սկսվեց նրանից, որ 2015թ. մենք ժողովրդին ևս մեկ անգամ իրավազրկեցինք Սահմանադրության ընդունմամբ, ու այդ իրավազրկումը ոչ միայն չկասեցվեց, այսպես կոչված, հեղափոխությամբ, այլև ընդհակառակը՝ եկավ ու ամրագրվեց»:

ԱԻՄ առաջնորդնը ընդգծեց. «Երբ Հայաստանն անկախացավ, ինչ-որ տականքներ ասում են, որ Հայաստանն անկախացավ արցախյան շարժման շնորհիվ: Գուցե դու էլ ես ծնվել արցախյան շարժման շնորհիվ, անասունի լակոտ: Բայց հայ ազգն ունեցել է անկախության համար պայքարող հզոր բանակ: Մոսկվան ստեղծել էր Արցախի խնդիրը, ապուշներ, որ երբ Հայաստանն ուզենա անկախանալ, Արցախի խնդրով սպանի ՀՀ անկախությունը: Արցախյան շարժումը ձեզ է ծնել՝ որպես միջազգային պոռնիկ: Հայը ազատասեր, իր ազատությանը տենչացող ազգ է, և չհամարձակվենք այս ազգին նսեմացնել»:

Հայրիկյանը կարևորեց գործող Սահմանադրությունը չեղարկելը:

Ինչ վերաբերում է սահմանները ճշգրտելու հետ կապված խնդիրներին՝ բանախոսը նշեց՝ ինչքան թույլատրում ես, այնքան առաջ են գալիս: «Լինելով անբան արարած՝ Նիկոլ Փաշինյանը գիտեր միայն հաղթել: Հաղթելու ենք… դու ո՞վ ես, որ մի հատ էլ հաղթես, այ ողորմելի: Դու հանրությանը մեկ անգամ խաբեցիր՝ օգտվելով նախկինների նկատմամբ ունեցած կրավորական դիրքից, և կարծում ես, թե էլի պետք է խաբե՞ս: Երբ ռազմական գործողությունների ժամանակ դժվարությունների ես հանդիպում, լուծումներ կան, որոնք պետք է քննարկվեր, ընդհուպ մինչև կանոնավոր, կազմակերպված նահանջը: Հակառակորդը հիմա փորձում է մեզ պահել հոգեբանական ճնշված վիճակում: Սյունիքի գյուղապետերի հետ մոտ եմ, նրանցից մեկը պատմում է, որ ամեն օր գալիս, ասում են՝ հիմա դիրքը մի քիչ աջ պետք է տանեք, հիմա՝ ձախ: Այսինքն, մշտական լարվածության մեջ են պահում»,- ասաց Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ, ցավոք, Արցախի կարգավիճակի հարցի հետ կապված կապ չկա համաշխարհային հանրության հետ:

Տեսանյութեր

Լրահոս