Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ նախարարի առաջին տեղակալ, Արա Նազարյանը՝ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ` Արա Նազարյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, նշանակվելով Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031