«Եթե խորհրդարանը հավասարաչափ չի արտահայտում հանրության կարծիքը՝ պետք է լինի արտահերթ ընտրություն». Հովհաննես Իգիթյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ թող ռոմանտիկ չհնչի, բայց այն հարցերը, որոնք կուսակցությունները բարձրացնում են հանրահավաքում և որոնք առնչվում են ԱԺ լիազորությունների  հետ՝ պետք է լուծվեն բանակցային ձևով՝ երկխոսության միջոցով:

«Այնպես չպետք է լինի, որ ես հարթակից նետում եմ մի բան այդ հավաքված մարդկանց, և ինչ-որ մեկը Ֆեյսբուքով մեկ բան է պատասխանում, որից հետո մենք համարենք, որ տեղի է ունենում ազգային երկխոսություն, դա ազգային երկխոսություն չէ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Իգիթյանը:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Հովհաննես Իգիթյանն ասաց, որ այսօր կա մի խճճված համակարգ, որն արդյունավետ չի գործում, այսինքն՝ չունենք խորհրդարանական կառավարման երկարատև փորձ:

«Եթե խորհրդարանը հավասարաչափ չի արտահայտում հանրության կարծիքը՝ պետք է լինի արտահերթ ընտրություն»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս