Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզի սահմանային գյուղերում է:
Ինչպես ավելի վաղ ներկայացրել էինք` խորհրդարանում նախատեսված է Փաշինյան-Ծառուկյան հանդիպում: Չնայած ԲՀԿ-ական պատգամավորները չեն հստակեցնում, թե ինչ է քննարկվելու, սակայն, ըստ մամուլի, Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու է արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ իր առաջարկած օրակարգը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծով սահմանված երեք դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 86 «կողմ» ձայնով:
Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում է․ նախատեսված է Ծառուկյան–Փաշինյան հանդիպում․ ՈւՂԻՂ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր Գևորգ Գրիգորյանին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:
«Շիշ բռնող, դատաստանի սուբյեկտը դուք եք․․․ սա «շիշ բռնողի», թալանածի տունն է». Աննա Մկրտչյան
«Մեր պայքարը չի ընդհատվում, մեր պահանջը մնում է նույնը: Այս ընթացքում իշխանությունը՝ հակառակ իր հայտարարությունների, թե բոլոր հնարավորությունները ստեղծել է ընդդիմության համար գործունեության համար, մոռանում է իր ճնշիչ, մամլիչ հիմնական զենքերի մասին՝ Ոստիկանություն, Հատուկ Քննչական ծառայություն, Քննչական կոմիտե»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի մեկնարկի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Այսօր շարժվում ենք դեպի ՀՔԾ՝ օրենքը լիարժեքորեն կատարելու պահանջով». Գեղամ Մանուկյան
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը 2021թ. հունվարի 11-14-ը կգործուղվեն Մոսկվա` մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Հանձնաժողովն արձանագրել է, որ նշված ընկերությունները համաձայնեցված կարգով հաշվետու ժամանակաշրջանում բարձրացրել են նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի ընթացքում առավել մեծ պահանջարկ վայելող վերոնշյալ պտուղների իրացման գները, ինչը հանգեցրել է հատկապես առևտրային ցանցերի մոտ այդ ապրանքների իրացման գների էական բարձրացման:
Ռուս-թուրքական հարաբերությունները կախված չեն Արևմուտքի պատժամիջոցներից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2021 թվականի փետրվարի 1-ից: Այս մասին հայտնեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
Մեկնարկում է Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. ՈՒՂԻՂ
2020թ. արդյունքներով Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհեց «Քարտային չեմպիոն» (Card Rewards Champion) մրցանակը՝ #վճարիրքարտով ակցիայի տպավորիչ արդյունքների համար: Մրցանակը Բանկին հանձնվեց Visa-ի կողմից թվային հարթակում կազմակերպված ամենամյա ամանորյա արարողության շրջանակներում:
Անկարան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կստեղծվի հնարավորինս շուտ:
Երեկ առավոտյան Հայրենիքի փրկության շարժման անդամներն Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցին հարող մուտքի մոտ քաղաքացիական անհնազանդության ակցիա իրականացրեցին՝ ԱԺ արտահերթ նիստի շտապող իմքայլական պատգամավորներին դիմավորելով «դավաճան» վանկարկումներով ու ձվերով:
Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար:
Խորհրդարանում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Ինչպես ավելի վաղ գրել էր մամուլը, Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու է 2021 թվականին իր հայտարարած արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։
Հայաստանում 2021 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարումը կիրականացվի հունվարի 4-ին, 5-ին և կշարունակվի հունվարի 8-ից:
«Երկար տարիներ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականությունը բերեց նրան, որ 2016 թվականի հունվարին շրջանառության մեջ դրվեցին ռուսական առաջարկները, որոնք ենթադրում էին 7 տարածքների (5+2) վերադարձ՝ առանց ԼՂ կարգավիճակի որևէ ճշգրտման։ Ինչո՞ւ Ռուսաստանը հանդես եկավ նման առաջարկով։ Մի պարզ պատճառով՝ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում մադրիդյան պրոցեսը մտել էր փակուղի, որովհետև Արցախն Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող էր ստանալ միայն Ադրբեջանի համաձայնությամբ։
Պարզ ճշմարտություն. ստելու վատ կողմերից մեկն այն է, որ երբ շատ հաճախ ես նույն սուտը կրկնում, սկսում ես ինքդ հավատալ դրա ճշմարտացիությանը։
Ըստ Լիլիթ Մակունցի, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսին է քաղաքացիների համալիր մոտեցումն իշխանությունների վերաբերյալ, պետք է լինեն արտահերթ ընտրություններ, այդ տարբերակը որևէ մեկը չի մերժում, և այն չի կարող մերժելի լինել:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիշո՞ւմ եք, պատերազմի առաջին օրերին հայտարարվեց, որ Հայաստանի օդային տարածքում խոցվել է թշնամու 4 անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը Աբովյան քաղաքի վրա: Հրթիռը, որ խոցեց պայմանական ԱԹՍ-ը, տեսանելի էր Երևանի հյուսիս-արևելքում գտնվող բնակավայրերից:
Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին տեղադրել էին «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ ցուցանակ:
Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին օրենքի նախագիծը փակ գաղտնի քվեարկությամբ ստացավ 78 կողմ, 4 դեմ ձայներ:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած քաղաքացիներին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա:
Դեկտեմբերի 26-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր «Ռեքվիեմ -5. Երազանքներ» տեսանյութում խոստացել էր հրապարակել փաստաթուղթ, ըստ որի` Հայաստանը ՀԱՊԿ-ի միջոցով դեռևս պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղեկացվել է սպասվող պատերազմի և դրա ծավալների մասին, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկել ՀԱՊԿ օգնությանը դիմելու համար: Հետևաբար՝ հարց է առաջանում, ինչո՞ւ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին:
Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման վայրում ուղղափառ մատուռ կկառուցվի: