Իշխանական ֆեյքերը հիմա էլ Արման Թաթոյանին change.org-ում ստորագրահավաքով են ուզում վախեցնել

Պետական իշխանության մարմինների միակ զենքն ակնհայտորեն մնացել են ֆեյքերը և սոցցանցերը, որոնցում իրենց վճարվող սեգմենտով փորձում են հանրային կարծիք ձևավորել: Պետք է ասել, որ դա ավելի ու ավելի վատ է ստացվում նրանց մոտ, սակայն որևէ իշխանության համար ամոթ է ընկնել կոնկրետ գործչի հետևից, մանավանդ այնպիսի գործչի, ով, թերևս, նաև իրենց գործն է անում և իրավացիորեն համարվում այսօր միակ աշխատող ինստիտուտը Հայաստանում:

Խոսքը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասին է, ով այսօրվա պարալիզացված պետական կառավարման համակարգում փորձում է պետության գոյության ատրիբուտներն ապահովել փոքրիշատե, ով, բացի նրանից, որ փայլուն կերպով է կատարում իր բուն գործառույթները, մեծ հեղինակություն է վայելում երկրից դուրս, նաև զբաղվում է այնպիսի հարցերով, որոնց լուծման տիրույթը պետական կառավարման այլ մարմինները պետք է լինեին՝ սկսած արտաքին գործերի, սոցապ նախարարություններից, վերջացրած՝ գլխավոր դատախազությամբ:

Հերիք չէ, իշխանությունները չեն մարսում, որ ինչ-որ մեկն աշխատում է, դեռ մի բան էլ կա պաշտոնյա, փաստորեն, այս երկրում, ով չի վախենում իշխանական բուրգից, դրա զանազան թևերից, դրսի ու ներսի պատվեր կատարող տարատեսակ սուբյեկտներից:

Սակայն, ինչպես արդեն սովորական է դարձել այս իշխանությունների պարագայում, ովքեր վախենում են որևէ մեկի ինչ-որ բան ասել իրենց անունից, այս անգամ ևս, չբավարարվելով ֆեյքային ամենակեղտոտ ու անգրագետ հարձակումներով, նրանք անցել են իրենց զինանոցի հերթական զենքի գործադրմանը:

Արամ Գաբրիելյան անունով ինչ-որ մեկի անվամբ change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝ Արման Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հեռացնելու համար: Հետաքրքիր է, որ այս պետիցիան նախաձեռնողներին թվում է, որ 200 հոգով կարող են ՄԻՊ անկախ սահմանադրական մարմնին ինչ-որ բան պարտադրել:

Առավել ուշագրավ է, որ Արամ Գաբրիելյան անունով սուբյեկտը կրկնում է մեկ այլ ֆեյքի՝ Ռեգինա Պրազյան անունով անհասկանալի երևույթի տեքստերը՝ մեկին մեկ: Կրեատիվություն ունեցեք, պարոնայք և տիկնայք, ու պարտադիր չէ այսքան պրիմիտիվ լինել:

Իսկ իշխանությունները լավ կանեն զբաղվեն իրենց պատճառով երկրին պատուհասած խնդիրների լուծմամբ, որ մարդկանց 1 ժամ չտան Որոտանում իրենց տները լքելու համար:

Զբաղվեք ձեր խուլիգան պատգամավորներով, շարունակ ստող վարչապետով, պոպուլիստ նախարարներով, իսկ ՀՀ ՄԻՊ-ին հանգիստ թողեք: Հետ քաշեք ձեր վարձկաններին, նահանջի հրաման տվեք, այլապես կմնաք նույն կոտրած տաշտակի առջև, ինչպես երեկ մնացիք՝ տեսնելով՝ ինչ է կատարվում Սուրբ Գայանե վանքի բակում:

Տեսանյութեր

Լրահոս