Բաժիններ՝

Իսկոն մտադիր է հեռանալ «Ռեալ»-ից Ռամոսի հետ ունեցած տարաձայնության պատճառով

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն մտադիր է հեռանալ «արքայական ակումբից» Սերխիո Ռամոսի հետ ունեցած տարաձայնության պատճառով:

Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Իսկոն խնդրել է «Ռեալ»-ի ղեկավարներին վաճառել իր տրանսֆերն առաջիկա պատուհանի ընթացքում: Ռամոսը քննադատել էր Իսկոյին` խաղադաշտում ոչ ամբողջական նվիրումի համար: «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին ևս դուր չի գալիս Իսկոյի մոտեցումը:

Իսկոն «Ռեալ» տեղափոխվեց 2013 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն «սերուցքայինների» կազմում մասնակցել է 11 խաղի`դառնալով մեկ գոլի հեղինակ: «Ռեալ»-ը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում դեռևս երկրորդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս