Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆեսյբուքյան էջում լուսանկար է հրապարակել:
Մենք այսօր գտնվում ենք անորոշության և անտեր վիճակում: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ արդեն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա նկատեց՝ հասկացանք, պարտվել ենք, բայց հիմա խնդիրներ կան, որ չեն լուծվում: «Ինչն է մեր խնդիրը, ինչու ենք մենք կազմաքանդվել: Ես ահազանգեր ստացա, որ խնդիր ունենք այս պահին Քարվաճառի սահմանին, երեկ դրված Քարվաճառի դարպասները այսօր արդեն կոտրվել են, և իրենք առաջ են գալիս: Դա, մեղմ ասած, խայտառակություն է»,- ասաց նա և նշեց, որ այդ ինֆորմացիան հաստատվել է, իսկ հանք ներխուժելու մասին ինֆորմացիան չհաստատվեց:
Ղրղզստանի սահմանադրական խորհրդակցության (վերջերս ստեղծված մարմին՝ սահմանադրական բարեփոխման նախագիծը լրամշակելու համար) անդամ Սադիրդին Տորալիեւն առաջարկել են ռուսաց լեզուն զրկել պաշտոնական կարգավիճակից:
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանը դիվանագիտական ասպարեզում չի՞ պարտվել։ Իրո՞ք։ Սա ասող մարդը գիտի՞, որ պատերազմից առաջ ՀՀ դեսպանատներից առնվազն մեկն ուղարկել է սպասվող պատերազմում Արցախի դեմ ուղարկվելիք վարձկանների ամբողջ անվանացանկը՝ ներառյալ անգամ արյան խումբը, բայց ԱԳՆ-ում դրան պատասխանել են՝ «ֆեյք ա»։ Սա ասող մարդը գիտի՞ պատերազմից 1 օր առաջ ԱԳՆ-ում փորձագիտական փակ հանդիպման ժամանակ մասնագետներն ինչ են ասել, իսկ ԱԳՆ պատասխանատուներն ինչ անհոգ լավատեսությամբ են պատասխանել։
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ սահմանվել էր, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը նոյեմբերի 15-ից պետք է անցնի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Հետագայում, կապված գործընթացն իրականացնելու ժամկետների սղության հետ, վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը։
«Քարվաճառի հանձնման, տարածքային ու մարդկային ցավալի կորուստների մասին ենք խոսում, մենք այս պատերազմում կորցրեցինք մեր հայրենիքի մասը՝ կառավարող վերնախավի ապաշնորհության պատճառով, ու հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս են նրանք շարունակելու պաշտոնավարել, հաջորդը ի՞նչն ենք հանձնելու՝ Սյունի՞քը, Երևա՞նը»,- ասաց Գասպայանը։
Ditord.am-ը ներկայացնում է Հայաստանում ներկա իրավիճակի, «Ո՞վ կգա Նիկոլ Փաշինյանից» հետո հարցի մասին The Armenite կայքում Ալեն Զամանյանի հեղինակած վերլուծության հայերեն թարգմանությունը։
ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Նոյեմբերի 23-ի երեկոյան մայրաքաղաքի Նորք-Մարաշ թաղամասում բնակվող մի կին ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել:
Թե այսքանից հետո ի՞նչ է մտածում կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանըի գլխավորությամբ, պարզ չէ։ Մինչ հայտնի իրադարձություններից հետո Հայաստանի իշխանություններն, իրենց անելիքը չիմանալով, անկյուն են քշվել, թշնամին աստիճանաբար մտնում է մեր տուն։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, քաղաքացի Ա.Դ.-ի կողմից դատապարտյալ Կ.Ա.-ի անվամբ բերված դեղորայքի զննությամբ հայտնաբերել են քթի խոռոչների «Снуп» գրառմամբ ցողիչի (սփրեյ) կիսադատարկ սրվակ, իսկ Ա.Դ.-ի անձնական խուզարկությամբ՝ 2 ներարկիչ, ներարկման համար նախատեսված թորած ջրի 2 սրվակ և կասկածելի զանգվածով կաթոցչի ապակյա անոթ:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը գրառում է կատարել ի հիշատակ արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի:
Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիային Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի ընդունումը։
Էդմոն Մարուքյանը՝ իշխանության ստերի, կեղծիքի, մարդկանց մոլորեցնելու մասին
«Եթե դուք կարծում եք, որ պատերազմն ավարտվել է, ապա մենք այդպես չենք կարծում, ուղղակի ուժերի վերադասավորում պետք է լինի, և համաձայն միասնական քայլերի՝ այս իրավիճակից պետք է դուրս գանք, ես այլ ճանապարհ չեմ տեսնում։ Ես կապիտուլյացիան չեմ ընդունել, չեմ ընդունում։ Եթե ուզում եք իմանալ՝ ինձ համար պատերազմը շարունակվում է։ 300 տարուց ավելի Արցախի մելիքությունն այս տարածաշրջանի վրա տարբեր կատաստրոֆիկ իրավիճակներում է հայտնվել, բայց մենք միշտ հաղթահարել ենք, այսօր մենք կանք, մեր էպոսը կա, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի այս իրավիճակից մաքսիմալ կորուստներով դուրս չգանք»։
Բերձորի ճանապարհի՝ 5 կմ-ի վերաբերյալ պայմանավորվածությունը չի կատարվում, ճանապարհը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:
2018 թվականին փողոցը իշխանության բերեց Նիկոլին։ Նիկոլն իր հետևից իշխանության բերեց շատերին։ Շատերը պարտական էին ոչ թե փողոցին, այլ Նիկոլին ու շատերից որոշները կերտեցին Պողոսին՝ տարանջատվելով փողոցից։ Պողոսը դարձավ շատերի ու Նիկոլի միջև կամուրջ, որի վրայով քայլելով՝ շատերը հանձնվեցին Նիկոլին։
Երեկ տելեգրամյան «Mediaport» ալիքը տեղեկություն էր տարածել, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն Նիկոլ Փաշինյանը չի ընդունել՝ խնդրելով սպասել մինչև դեկտեմբերի վերջ։
Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան անվադահուկների ուսուցման անվճար դասընթացներ կկազմակերպի 8-12 տարեկան պատանիների համար:
Զոհված նահատակների արյունը դեռ չչորացած, գերիներին դեռ չվերադարձրած, անհետ կորածներին չգտած, Արցախից, ձեր տգետ և ապիկար կառավարության քաղաքականության արդյունքում հազարավոր տեղահանված մարդկանց կարիքները չապահոված, երկրի տնտեսությունը կոլապսի հասցրած` դու դեռ ստորագրում ես քո աշխատակազմին պարգեւավճար տրամադրելու որոշու՞մ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Քարվաճառ տանող դարպասը կոտրելու մասին լուրերը. ընթանում են սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, թե ադրբեջանցիները կոտրել են տեղադրված դարպասը:
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը Արցախից Հայաստան եկած երեխաների համար նոյեմբերի 27-ից կիրականացնի «Արմմոնո-Fairy Tail» բարեգործական նախագիծը:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց էս րոպեներին ու առաջիկա ժամերին որոշվում է Հայաստանի Հանրապետության սահմանների նոր տեսքը: Ու ադրբեջանցիների հավակնությունները շատ, շատ մեծ են: Չկասկածեք, որ իրենք փորձելու են վերցնել հնարավոր ամեն բան` սահմանի ամեն հատվածում ունենալու համար գերակա դիրք հետագա հարձակման համար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահան ՔԵՐՈԲՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»,– ասված է հրամանագրում։
Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Դեռևս սեպտեմբերի 2-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Արթուր Գոյունյանի անունով՝ հարցերի շարք ուղղելով Ծառայության կենտրոնական մարմնում և քրեակատարողական հիմնարկներում վերջին մեկ տարում ընթացող հավերժական շինարարության հետ կապված:
Մասնավորապես՝ Չարեքտարի համայնքի ղեկավար Կամո Ցականյանը տեղեկացրել է, որ ՀՀ Հրազդան Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում հանգրվանած գրեթե բոլոր չարեքտարցիները հետաքրքրվել և դիմել են կրկին գյուղ վերադառնալու համար:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կարխպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը ջախջախված, ծնկի իջած ու բարոյալքված մարդ է, որը այսպիսի իրավիճակում պատրաստ է ամեն մի թղթի տակ ստորագրել։ Հանուն իր իշխանության պահպանման և ֆիզիկական անվտանգության նա կզիջի ինչպես Սոթքն ու Վարդենիսը, այնպես էլ Գորսին ու Սիսիանը։