
«Թուրքն ինչպես Սոթքի հանք մտավ, նույն կերպ կարող է ներս խուժել էդ 410 կմ սահմանի որ հատվածում որ մտքովն անցավ։ Հը՞, ո՞նց ա…». Ալվինա Աղաբաբյան

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանցիք, թքած ունենալով 2 օր առաջ »ՀՀ իշխանությունների» դրած ձևական դարպասների վրա, ջարդեցին դրանք ու որևէ խոչընդոտի չհանդիպելով, կրկնում եմ՝ ՈՐԵՎԷ ԽՈՉԸՆԴՈՏԻ ՉՀԱՆԴԻՊԵԼՈՎ շարժվում են առաջ։ Սարսափելի է, չէ՞։
Իսկ գիտե՞ք՝ որն է ավելի սարսափելի։ Էն որ գերագույն գլխավոր դավաճանի մասնակցությամբ գրված և իրա ձեռքով ստորագրված եռակողմ հայտարարությամբ էսօր ունենք թուրքի հետ 410 կմ նոր ու լրիվ տկլոր-անպաշտպան սահման։
410 կմ սահման, որտեղ ոչ մի բնագիծ, ոչ մի խրամատ, ոչ մի պոստ չկա, էլ չեմ ասում զորք ու զինտեխնիկա։
Թուրքն ինչպես Սոթքի հանք մտավ, նույն կերպ կարող է ներս խուժել էդ 410 կմ սահմանի որ հատվածում որ մտքովն անցավ։
Հը՞, ո՞նց ա…»: