Բաժիններ՝

Դահուկասպորտի ֆեդերացիան անվադահուկների ուսուցման անվճար դասընթացներ կկազմակերպի

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան անվադահուկների ուսուցման անվճար դասընթացներ կկազմակերպի 8-12 տարեկան պատանիների համար:

Այս մասին հայտնում է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Վերջինիս խոսքով` անվադահուկների ուսուցումը միտված է պատանիների շրջանում զարգացնելու այս մարզաձևը և դահուկային մշակույթը բերել դեպի մայրաքաղաք Երևան:

«Վստահաբար, տարիներ անց մենք կունենանք ավելի մեծ մասսայականությունը, որը, բնականաբար, կնպաստի դահուկային մարզաձևի զարգացմանը»,-ասաց Սարգսյանը:

Մարզումները լինելու են անվճար, յուրաքանչյուր հանգստյան օրերի, որը շարունակական բնույթ կկրի ամբողջ ձմռան ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30