«Արդեն անվայել խոսքերն ու ծանր հայհոյանքներն էլ բավարար չեն՝ հավուր պատշաճի արձագանքելու այս իրավիճակին…»․ Էդգար Էլբակյան
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանը դիվանագիտական ասպարեզում չի՞ պարտվել։ Իրո՞ք։ Սա ասող մարդը գիտի՞, որ պատերազմից առաջ ՀՀ դեսպանատներից առնվազն մեկն ուղարկել է սպասվող պատերազմում Արցախի դեմ ուղարկվելիք վարձկանների ամբողջ անվանացանկը՝ ներառյալ անգամ արյան խումբը, բայց ԱԳՆ-ում դրան պատասխանել են՝ «ֆեյք ա»։ Սա ասող մարդը գիտի՞ պատերազմից 1 օր առաջ ԱԳՆ-ում փորձագիտական փակ հանդիպման ժամանակ մասնագետներն ինչ են ասել, իսկ ԱԳՆ պատասխանատուներն ինչ անհոգ լավատեսությամբ են պատասխանել։
Արդեն անվայել խոսքերն ու ծանր հայհոյանքներն էլ բավարար չեն՝ հավուր պատշաճի արձագանքելու այս իրավիճակին…»։