
«Հանուն իր իշխանության պահպանման և ֆիզիկական անվտանգության Նիկոլ Փաշինյանը կզիջի ինչպես Սոթքն ու Վարդենիսը, այնպես էլ Գորսին ու Սիսիանը»

Կարխպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը ջախջախված, ծնկի իջած ու բարոյալքված մարդ է, որը այսպիսի իրավիճակում պատրաստ է ամեն մի թղթի տակ ստորագրել։ Հանուն իր իշխանության պահպանման և ֆիզիկական անվտանգության նա կզիջի ինչպես Սոթքն ու Վարդենիսը, այնպես էլ Գորսին ու Սիսիանը։
Սա է օբյեկտիվ իրականությունը, քանի որ պարտված, քաղաքական ռեսուրներն ու բանակը կորցրած մարդը չի կարող այլ կերպ վարվել։ Նա անելու է այն, ինչ իրեն կարգադրեն։ Սա է իշխանության մնալու գինը՝ նույնիսկ Հայաստանը հիմքից քարուքանդ անելու պատրաստակամությամբ։
Հետևություններ արեք»։