Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիայի Սենատի որոշումը
Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիային Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի ընդունումը։ Այս մասին նշված է ԵՀՀ-ի հայտարարության մեջ։
«Նոյեմբերի 25–ին Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն՝ 305 կողմ, 1 դեմ և 30 ձեռնպահ ձայներով որոշում ընդունեց ճանաչելու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:
Եվրոպայի Հայերի Համագումարը ողջունում եւ իր գոհունակությունն է հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին եւ Սենատին, իրենց այս արդարամիտ որոշման համար, որը գալիս է Հայաստանի, Արցախի եւ ողջ հայության համար այս նեղ օրերին ապագայի նկատմամբ լավատեսություն եւ հույս ներշնչելու եւ հավատալու որ ի վերջո հաղթելու է արդարությունը:
Այս որոշումը անկասկած խթան կհանդիսանա ոչ միայն Ֆրանսիայի իշխանությունների, այլ նաեւ բազմաթիվ այլ երկրների համար, ճանաչելու Արցախի անկախությունը եւ նրա ազատ ու անկաշկանդ ապրելու եւ զարգանալու իրավունքը»,- հայտարարությամբ ընդգծել է Եվրոպայի հայերի համագումարը: