Ղրղզստանում առաջարկել են ռուսաց լեզուն զրկել պաշտոնական կարգավիճակից

Ղրղզստանի սահմանադրական խորհրդակցության (վերջերս ստեղծված մարմին՝ սահմանադրական բարեփոխման նախագիծը լրամշակելու համար) անդամ Սադիրդին Տորալիեւն առաջարկել են ռուսաց լեզուն զրկել պաշտոնական կարգավիճակից: «Դա, կարող է, արմատականորեն հնչի»:

Բայց իմ առաջարկությունն է՝ պետական լեզուն թողնել միայն ղրղզերենը: Մյուս լեզուները մենք կզարգացնենք այլ օրենքներով: Ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի… Այդպիսի բան չպետք է լինի»,-Տորալիեւի խոսքը խորհրդակցության լիագումար նիստից մեջբերում է 24.kg գործակալությունը: Նրա խոսքով՝ երիտասարդությունը դադարել է խոսել ղրղզերենով: Նա կարծում է, որ հարկավոր է պայմաններ ստեղծել ղրղզերենը զարգացնելու համար՝ ապագայում այն չկորցնելու նպատակով:

Ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակն ամրագրված է Ղրղզստանի Սահմանադրության մեջ՝ ղրղզական լեզվի պետական կարգավիճակի հետ միասին: Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել հոկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Դրանք վերաճել են անկարգությունների: Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ:

Բախումների ժամանակ տուժել է 1,2 հազար մարդ, ցուցարներից մեկը զոհվել է: Հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները ճանաչել է անվավեր: Դրա հետ մեկտեղ ընդդիմության հանրահավաքների եւ ժողովների ընթացքում հնչել են երկրում իշխանությունը փոխելու կոչեր: Երկրի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական տվեց, իսկ հոկտեմբերի 15-ին հրաժարական է տվել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

Հոկտեմբերի 16-ին խոսնակ Իսաեւը հայտարարել է, որ հրաժարվում է պետության ղեկավարի լիազորությունները կատարելուց, որից հետո Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար է դարձել երկրի նորանշանակ վարչապետ Սադիր Ժապարովը: Նույն օրը Ղրղզստանի խորհրդարանը չեղարկել է Բիշքեկում արտակարգ դրության ռեժիմը: Վաղաժամկետ նախագահական ընտրությունները հանրապետությունում նշանակվել են հունվարի 10-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս