
«Նիկոլը հանձնել է նաև Սոթքի ոսկու հանքը, բայց «մոռացել է այդ մասին զգուշացնել»». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իշխանությունների հերքումները, թե ադրբեջանցի զինվորականները չեն մտել Սոթքի հանք, լկտի սուտ են։
Տեսանյութերից մեկը գեոլոկացրինք, փաստորեն՝ հանքի տարածքից է նկարահանած ադրբեջանցիների շարասյունը, որը շարժվում է դեպի մեր տարածք։
Ավելին Սոթքի համայնքապետն էլ է հաստատում, որ ադրբեջանցիները հիմա հանքի տարածքում են։
Վարդենիսի քաղաքապետն էլ՝ կմկմալով, բայց էլի չի հերքում…
Այսպիսով, Նիկոլը հանձնել է նաև Սոթքի ոսկու հանքը, բայց «մոռացել է այդ մասին զգուշացնել»։
Երեկ էի գրել, որ պարտությունը դեռ չի ավարտվել։ Նիկոլն ուներ 17 օր հանքը պաշտպանելու, դիրքեր դնելու համար։
Դրա փոխարեն զբաղված էր ընդդիմադիրներին բռնել-բաց թողնելով ու խուժանին զինելով, «կռվող տղերքի» բեմադրած վիդեոներ նկարահանելով։
Բայց դուք շարունակեք պնդել, որ Նիկոլը պիտի մնա ու երկիր ղեկավարի։
Հ.Գ. Բոլոր լինկերը՝ մեկնաբանություններում։
#նիկոլսիքտիր»: