Կրտսեր սերժանտ Ռոբերտ Մաթևոսյանը «Մարտական խաչ»1-ին աստիճանի շքանշանի է ներկայացվել հակառակորդի 6 տանկ ու 1 ՀՄՄ ոչնչացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԲ-ն:
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Ալեքսան Սահակյանի վաշտը հայտնվել էր հակառակորդի ծուղակի մեջ:
Վերջին օրվա ընթացքում ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվելու դեպքերի թվաքանակն ավելացել է 39,5 հազարով, մահացել է եւս 460 մարդ:
Հայրենիքն այսօր բոլորի համար ավելի քան սիրելի է: Սահմանին պատերազմ է, թիկունքում՝ մանկան ճիչ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին կմեկնի Ժնև:
Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը և ստեղծված պատերազմական իրավիճակը, ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ժամանակավորապես կասեցնում է քաղաքացիական ծառայության, պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը։
Հոկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում։
Այս եռյակի համագործակցությունն ի սկզբանե ուղղված է Հայաստանի շահերի դեմ: Իսկ անկյունաքարային հիմքը նույնն է՝ մարդակերությունը: Յուրաքանչյուր կողմ փորձում է ստանալ իր ակնկալիքները: Մասնավորապես, գլխավոր դերակատար Թուրքիան, օգտագործելով մյուս երկուսին, ձգտում է հասնել իր դարավոր նպատակին՝ բնաջնջել հայ ժողովրդին և ամբողջապես տիրանալ հայկական երկու հանրապետությունների տարածքներին: Ադրբեջանը Պակիստանից ձեռք է բերում սպառազինություն, նաև այնպիսի զինատեսակներ, որոնք չի կարողանա գնել այլ երկրներից: Պակիստանը պատիկներ անգամ ավելացնում է իր տնտեսական օգուտները՝ ադրբեջանական նավթադոլարներով արտահայտված:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից ռազմական միջամտություն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողություններում:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա:
Աշխարհահռչակ ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանը կրկին անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին: Նա իր հետևորդներին կոչ է արել աշխարհին իրազեկել կատարվող իրադարձությունների մասին և մասնակցել համազգային դրամահավաքին՝ աջակցելով վերաբնակեցված և իրենց տները կորցրած արցախցի ընտանիքներին ու զինվորներին:
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը:
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին և ԵՏՀ Կոլեգիայի անդամներին (նախարարներին):
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնել է Ժնև` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու նպատակով:
«Մեր թշնամու ագրեսիան, ահաբեկչական ցեղասպան գործողություններն արդեն իրենց ազդեցությունը թողնում են տարածաշրջանային գործընթացների վրա, և որքան խորանա պատերազմական վիճակը՝ այնքան ունենալու է տարածաշրջանային, անգամ գլոբալ բնույթ»,- ասուլիսի ժամանակ ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ շեշտելով, որ մենք այսօր արդեն ականատես ենք լինում մի գործընթացի, երբ հակամարտությունն ամեն օր անկառավարելի է դառնում միջազգային դերակատարների կողմից: Դրա վառ ապացույցն այն ակտիվ միջնորդական ջանքերն են, որոնք առնվազն վերջին 2-3 օրերին փորձում են կանգնեցնել պատերազմական գործողությունը, սակայն, առայժմ ապարդյուն:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված մեծ ռիսկերի մասին՝ նշելով, որ Թբիլիսին շահագրգռված է իրավիճակի խաղաղ կարգավորմամբ, գրում է sputnik-georgia.ru-ն։
Իսլանդական «KERECIS» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում 70 տոկոս զեղչով Հայաստանին կտրամադրվեն հատուկ տեխնոլոգիաների միջոցով իսլանդական ձողաձկան կաշվից ստացած մաշկային տրանսպլանտներ:
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը կարծում է, որ Եվրամիությունը պետք է մեծացնի ճնշումը Ադրբեջանի վրա, եթե վերջինս շարունակի հրաժարվել բանակցություններին վերադառնալուց։ Այս մասին նա ասել է Բունդեսթագում կառավարության հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով իշխող կուսակցության պատգամավորի այն հարցին, թե որն է Գերմանիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմի հարցում։
Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ:
«Մենք տեսանք Ֆրանսիայի շատ հստակ գնահատականները, այն առումով, որ շատ հստակ նշեց, որ Թուրքիան որպես երրորդ կողմ՝ միջամտում է կոնֆլիկտին, և երկրորդ, որ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել ահաբեկիչների, որը կրկին անընդունելի է։ Այս երկու գնահատականները շատ սկզբունքային նշանակություն ունեն կոնֆլիկտի այսօրվա և հետագա ընթացքի վրա։ Սա արդեն ցույց է տալիս, որ մենք միայն Ադրբեջանի դեմ չենք պատերազմում, այլ սա, փաստորեն, Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկչություն եռյակի դեմ է պատերազմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Շիրակ Թորոսյանը։
Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը:
Ուրուգվայի Սենատը միաձայն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի կողմից վարձկանների մասնակցությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Առաջին ալիքին: Այս մաիսն տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը:
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:
Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել, որով արձանագրել է, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան:
Ադրբեջանցի փոխգնդապետի ոչնչացման իրեղեն ապացույցները
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի խոսքով՝ հայկական կողմը հարավային և հյուսիսային ուղղությամբ բավականին մեծ հաջողություններ ունի: Նա նաև համոզված է, որ այս ժամերի ընթացքում կրկին հաջողություններ կունենանք։
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտության կարգավորմամբ չպետք է միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվի։