Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա մեր բանակի հաջողությունները կհերքեն։ Դա բնական է, Ափշերոնում ոչ սիրում են վատ լուրերը, ոչ էլ կարելի է սուլթանին անհանգստացնել վատ լուրերով։ Բայց ոչինչ, փաստերը կգաաաան»։
Հայկական լեռնաշխարհ ներխուժած ահաբեկիչները լուրջ կորուստներ կրեցին այս գիշեր և առավոտյան:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեք Բրիգադ, հասկացողը լավ գիտի՝ դա ինչ է։ Փառք հայոց բանակին»։
«ՅՈՒՆԻՍԵՖ»-ը հոկտեմբերի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնել:
Գորիսի, Մեղրիի և Ճամբարակի տարածաշրջանների ճանապարհներին, հոկտեմբերի 7-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, թույլ անձրև է տեղում:
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տղերքն ամուր են, քան կարող եք թիկունքում պատկերացնել։ Միայն թե մի խնդրանք, սրտաճմլիկ գրառումներ մի արեք, խուճապային հաղորդագրություններ իրար մի ուղարկեք, դա կոչվում է թիկունքում ցանցային խուճապ ստեղծել։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հոգիս փառավորված է։ Փառք Հայոց բանակին»։
Կարո Փալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի քաղաքապետարանն արտահերթ նիստ հրավիրեց եւ որոշում կայացրեց 100 միլոն դրամ փոխանցել Արցախին աջակցելության համար: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ երեկվա նիստից մեկ օր առաջ էլ Երեւանի քաղաքապետարանի ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն էր օնլայն տարբերակով նիստ հրավիրել եւ քննարկել այդ հարցը:
«Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով էլի լավ լուր կլինի»,– այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ալեն Սիմոնյանը։
Չնայած միջազգային հանրությայն կոչերին ու հայտարարություններին՝ արյունալի բախումները ԼՂ հակամրտության գոտում շարունակվում են: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները կրկին կոչ են արել հակամարտող կողմերին անհապաղ և անվերապահ հաստատել հրադադար ու նստել բանակցային սեղանի շուրջ:
Հոկտեմբերի 6-ին հակառակորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը հաջորդած հարաբերական անդորրը օգտագործել է վերախմբավորում կատարելու համար և անցել հարձակման ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդի գործողությունները վտանգ են ներկայացրել նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի համար:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 01:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա երկու տուժած:
Հարգելի´ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 20։34-ին Դավթաշեն վարչական շրջանում տեխնիկական զննման ժամանակ երեք վայրկյան տևողությամբ միացել է ազդարարման համակարգը, խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել:
«Փաստ» թերթը գրում է. «Նույնիսկ միջազգային լրատվամիջոցներն են արձանագրել, որ վերջին մի քանի օրերին ոչ մի կերպ դուրս չի գալիս թշնամական երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի «ծպտումը»: Միայն երեկ նրա անունից ինչ-որ հաղորդագրություն տարածվեց: Մինչ այս էլ տեղեկություններ էին տարածվել, որ աշխատանքից հեռացվել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ բոլոր մարզերում, փոքր ու մեծ համայնքներում համընդհանուր դրամահավաքներ են տեղի ունենում, որոնք ուղղվում են հայոց բանակին, առաջնագծին կանգնած զինվորներին ու կամավորականներին աջակցելու համար։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ծանր վիրավորվել է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը: Այս մասին հայտնում են Սասնա ծռեր համահայկական կուսակցության ֆեյսբուքյան էջում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի հենց առաջին օրվանից հանրությունը, կարծես թե, մոռացավ Հայաստանն ու աշխարհը փոթորկած կորո- նավիրուսի մասին, մինչդեռ վարակը շարունակում է իրական վտանգ ներկայացնել հանրության և, առավել ևս, բժշկական ոլորտի համար: Ու ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք մեզ նետված այդ մարտահրավերի, աներևույթ թշնամու և պատերազմի այդ առաջնագծի մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի BBC World News ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախը՝ Հայաստան է։
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջարկում եմ համազգային աղոթքով աջակցենք մեջ բանակին»։
Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից»:
Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ »Թշնամու ահաբեկչական բանակն այս պահին անխնա ոչնչացվում է։
Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրկին թիրախավորվում են Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց։ Մասնավորապես, նրանք կոչ արեցին ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։
Ստեփանակերտը՝ հերթական հրթիռակոծությունից հետո
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության գրասենյակներից մեկում: Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը հայտնել էր, որ իրավապահները գործողություններ են իրականացրել նրա եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանին պատկանող գրասենյակում: Ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում հայտնի միջադեպի գործով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան խորհրդարանի նիստում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց ՀՀ իշխանություններին՝ փակ հանդիպում նախաձեռնել եւ պարզաբանել, թե օրեր շարունակ ինչ քննարկում է ընթանում Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ։