![](/banners/BeFunky-design.jpg)
Ղարաբաղում հակամարտության կարգավորմամբ չպետք է միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվի. Ալիև
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/aliev.jpg)
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտության կարգավորմամբ չպետք է միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվի։
«Եթե խոսենք խաղաղության մասին, ապա առաջին հերթին ես դա տեսնում եմ որպես քաղաքական կարգավորում, որը կլիներ համապարփակ, որը կլիներ երկարաժամկետ, հավերժ` աշխարհի առաջատար երկրների լուրջ երաշխիքներով: Այն երկրները, որոնք ընդունելի կլինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար: Չեմ բացառում, որ այդ երկրների կազմը կարող է տարբեր լինել, քան Մինսկի խմբի կազմն է այսօր»,- ասել է Ալիեւը: