«Մեր կողքին պատերազմ է ընթանում. Վրաստանի համար դա մեծ ռիսկ է». Գախարիա
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված մեծ ռիսկերի մասին՝ նշելով, որ Թբիլիսին շահագրգռված է իրավիճակի խաղաղ կարգավորմամբ, գրում է sputnik-georgia.ru-ն։
«Երբ մեր հարևանությամբ իրական պատերազմ է ընթանում, Վրաստանի համար դա մեծ ռիսկ է։ Անշուշտ, մենք մեր ուժերի սահմաններում անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր ներդրումն ունենանք խաղաղության հաստատման գործում»,- լրագրողներին ասել է Գախարիան։
Նա ընդգծել է, որ Վրաստանի տարածքում ապրում են էթնիկ հայեր և ադրբեջանցիներ։
«Վրաստանն ուղղակիորեն շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում ցանկացած հակամարտություն լուծվի միայն բանակցությունների միջոցով, և մենք դրա համար անում ենք ամեն ինչ»,- ասել է նա։