Բաժիններ՝

Նադալը Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչում է

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Նադալը մրցում էր Իտալիայից Յանիկ Սինների հետ: 2 ժամ 50 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց 7:6 (7:4), 6:4, 6:1 հաշվով:

Մյուս քառորդ եզրափակիչում արգենտինացի Դիեգո Շվարցմանը դժվարին պայքարում գերազանցեց Ավստրիայից Դոմինիկ Տիմին և դուս եկավ կիսաեզրափակիչ:

Ռոլան Գարոսի մրցաշարն անցկացվում է 1891 թվականից, սակայն այն իր անվանումը ստացել է 1928 թվականից: Այս տարի ՌԳ-ի մրցանակային ֆոնդը կազմում է 38 միլիոն եվրո: 124-րդ անգամ անցկացվողմրցաշարը կեզրափակվի հոկտեմբերի 11-ին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարիններկա կլինեն ընդհանուր առմամբ հազար երկրպագու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս