Բաժիններ՝

ԱՄՆ-ում հայտնաբերել են COVID-19-ով վարակվելու ավելի քան 39,500 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվելու դեպքերի թվաքանակն ավելացել է 39,5 հազարով, մահացել է եւս 460 մարդ: Այդ մասին վկայում են դաշնային եւ տեղի իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ մյուս բաց աղբյուրների ամփոփիչ տվյալները:

Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում դեպքերի թիվն աճել է 39 հազար 557-ով: Մեկ օր առաջ այդ ցուցանիշը կազմել է 35 հազար 504, հաղորդվել է 337 մահացածների մասին:

Վերջին տվյալների համաձայն, համավարակի ողջ ժամանակաշրջանում ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 7,4 մլն դեպք եւ ավելի քան 210 հազար մահվան դեպք:

Ապաքինվել է 2,9 միլիոնից ավելի մարդ:

Ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ի պատճառով 35 միլիոնից ավելի վարակման եւ մահվան 1 միլիոնից ավելի դեպք, ապաքինվել է 24 միլիոն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս