Բաժիններ՝

Թրամփը վստահեցրել է՝ ԱՄՆ յուրաքանչյուր բնակչի համար հասանելի կլինի COVID-19-ի պատվաստանյութը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր բնակչի համար COVID-19-ի պատվաստանյութը հասանելի կլինի 2021 թվականի ապրիլից: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

«Ամեն ամիս կարտադրվի հարյուր միլիոնավոր չափաբաժին, և մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարվա ապրիլին բոլոր ամերիկացիները կստանան պատվաստանյութ»,-հայտնել է Թրամփը մամուլի ասուլիսին:

Նա տեղեկացրել է, որ երբ լինի առողջապահության դաշնային մարմինների հաստատումը, ապա 24 ժամվա ընթացքում կսկսվի պատվաստանյութի բաշխումը:

«Մոտ ապագայում մենք ունենալու ենք անվտանգ և արդյունվետ պատվաստանյութ, մենք կհաղթահարենք վարակը»,-խոստացել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ պատվաստանյութի հաստատումը կարող է լինել հոկտեմբերին: Որոշ փորձագետների կարծիքով, դա հավակնոտ ժամկետ է և քիչ հավանական են համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930