COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 30 մլն 700 հազարը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 30 միլիոն 701 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 956 հազարից: Ապաքինվել է ավելի քան 22 միլիոն 341 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 6 մլն 925 հազար 941 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 203 հազար 171 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 5 մլն 308 հազար 014-ի, մահերինը՝ 85 հազար 625-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 497 հազար 434 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 135 հազար 857: Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է 1 մլն 091 հազար 186 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 19 հազար 195 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 756 հազար 412 է, մահերինը՝ 31 հազար 283: Վարակվածների թվով տասնյակում են Կոլումբիան, Մեքսիկան, Հարավային Աֆրիկան, Իսպանիան, Արգենտինան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 416 հազար 198 վարակվածության ընդհանուր, 23 հազար 952 մահվան դեպքով: Թուրքիան վարակվածների ընդհանուր թվով 19-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 299 հազար 810 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 7 հազար 377 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 3 հազար 306-ի, վերջին մեկ օրում 187 նոր դեպք է արձնագրվել: Վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 19 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 41-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 85 հազար 269 է, որից ապաքինվել է 80 հազար 464-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634:

Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդիան Արաբիան, որտեղ 328 հազար 720 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 122 հազար 917 հազար մահերինը՝ 209: Եգիպտոսում 101 հազար 772 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 733 մարդ: Լիբանանում կա 27 հազար 518 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 281: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 3 հազար 731-ի: Մահացել է 168 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 213 է:

Տեսանյութեր

Լրահոս