Բաժիններ՝

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի ավելացում է նկատվում

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել կորոնավիրուսով վարակվելու 6 հազար 65 նոր դեպք: «Ինտեֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է օպերատիվ շտաբը: Մեկ օր առաջ Ռուսաստանում գրանցվել է 5 հազար 905 նոր դեպք, դրանից առաջ՝ 5 հազար 792, սեպտեմբերի 16-ին՝ 5 հազար 670: Մինչ այդ՝ սեպտեմբերի 4-ից սկսած, նոր դեպքերի թվերը տատանվում էին 5 հազարից 5 հազար 500-ի շրջանակում:

Երկրում, ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի թիվը կազմել է 1 մլն 097 հազար 251: Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացել է 144 մարդ, մահերի ընդհանուր թիվը կազմում է 19 հազար 339:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930