Բաժիններ՝

Հունաստանի հարավային հատվածում միջերկրածովյան ցիկլոն է մոլեգնում

Հունաստանի հարավային հատվածում մոլեգնող միջերկրածովյան ցիկլոնը էլեկտրականության խափանման պատճառ է դարձել, ջրի տակ են անցել մի շարք տներ: «Euronews»-ը տեղեկացնում է, որ ցիկլոնն ուղեկցվում է փոթորկոտ քամիներով և ուժեղ անձրևներով: Ամենից շատ տուժել են Զակինֆ, Կեֆալոնիա, Իտակա կղզիները, այնտեղ վնասվել են էլեկտրալարերը, ջրով ծածկվել են ճանապարհները, ջրալցվել են բազմաթիվ տներ և այլն:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ցիկլոնը հանգեցրել է հորդառատ անձրևների, որոնց հետևանքով ջրհեղեղ է գրանցվել երկրի կենտրոնական մասում:

Ուժեղ քամին ու հորդառատ անձրևները խափանել են նաև ծովային հաղորդակցությունը: Հունաստանի առափնյա պահպանության ուժերը սկսել են փրկարարական աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930