«Շուտով ձեզ կհրավիրենք ասուլիսի և կպատասխանենք ձեր բոլոր հարցերին»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Անկախության տոնի կապակցությամբ քիչ առաջ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։

Լրագրողները Սերժ Սարգսյանին խնդրեցին մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե բանակցություններ գոյություն չունեն, և, որ  դրանում մեղադրում է Հայաստանի իշխանություններին: Սերժ Սարգսյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել այդ հարցին:

«Շուտով ձեզ կհրավիրենք ասուլիսի և կպատասխանենք ձեր բոլոր հարցերին»,- պատասխանեց Սարգսյանը:

Մյուս հարցին՝ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք, Երրորդ նախագահը կրկին խոստացավ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930