ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ հարցազրույց չի տալու, հետևաբար՝ չի մեկնաբանելու իշխանական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը։
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարություն է տարածել:
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբ է տեղափոխվել եզրային պաշտպան Արման Ասիլյանը։
Diario el Mundo հրատարակությունը հաղորդել է Մեքսիկայի Վերակրուսի նահանգում իր աշխատակցի սպանության մասին. սա տարվա ընթացքում ԶԼՄ-ների աշխատողի սպանության չորրորդ դեպքն է, որը կապված է լրագրողական աշխատանքի հետ։
Ամենավերջին պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թվականի հուլիս ամսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ առևտուրը նվազել է 10,4 տոկոսով, իսկ մանրածախ առևտուրը (խանութներում, սպառողական ապրանքների շուկաներ, գյուղատնտեսական ապրանքների շուկաներում, կրպակներում, այլ առևտրային օբյեկտներում) կրճատվել է 17,6 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում ծառայության ոլորտը անկում է գրանցել 21,6 տոկոս։
Հայաստանի կառավարությունն Առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված, 2020 թվականին ձեռք բերված 10 հատ «Ֆորդ տրանզիտ» DLQ5030XJHA տեսակի ավտոմեքենաները հետ վերցրեց նախարարությունից և նվիրաբերեց Արցախի Հանրապետությանը՝ գույքի նպատակային նշանակությամբ օգտագործման պայմանով:
Կա՛մ ԿԳՍՄ նախարարը մոլորեցնում է բոլորիս, կա՛մ դպրոցի տնօրենները զբաղված են ինքնագործունեությամբ։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից պահանջել էի պարզաբանում այն մասին, թե ինչ միջոցներով է ֆինանսավորվելու դպրոցներում սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերումը առկա ուսուցման մեկնարկից հետո։
Covid-19-ի հնարավոր երկրորդ ալիքի դեպքում Հայաստանը պարենի խնդիր չի ունենա, շատ մշակաբույսների առումով ինքնաբավ է, պետությունը տարբեր գործիքների միջոցով խթանել է նաև գյուղատնտեսական նշանակության պահեստների կառուցումը:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց նաև օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակի ու հաստիքացուցակի վերաբերյալ, որի նախագիծը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 182-րդ կմ-ին «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել. 47-ամյա վարորդ Կարեն Ոսկանյանը մահացել է, իսկ 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ամատունի Վիրաբյանը՝ աշխատանքից ազատվելու հրամանի մասին. ՈՒՂԻՂ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի հակամարտությունը ոչ միայն չի հանգուցալուծվում, այլև գնալով հրապարակային երանգ է ստանում։
Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանիամ Ջայշանքարը հիանալի է որակել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի՝ պետք է ձևավորվի համալիր սոցիալական ծրագիր։ Նախաձեռնության հետ կապված՝ Ֆինանսների նախարարությունը համաձայնել է ծրագրում տեղ գտած նպատակների ու հիմնավորումների հետ, սակայն դրա համար նախատեսվող ֆինանսական միջոցի մասով ունի վերապահումներ, հետևաբար՝ դեմ է արտահայտվել նախագծին։
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել:
Չինաստանը եւ Հնդկաստանն արագորեն նոր զորքեր են տեղափոխում արեւելյան Լադաքի փաստական վերահսկողության գծի մոտ, ռազմական լարվածության աճը սահմանի այդ հատվածում շարունակվում է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստում անդրադարձավ Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումներին։ Նա նշեց, որ դրանց մեջ առանձնակի մեծ տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացված մրցույթում հաղթել է Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, ով ընտրվել է և ութշաբաթյա վերապատրաստումից հետո։ Նա նշանակվելու է գլխավոր դատախազի տեղակալ՝ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործերով:
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 900 հազարը:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կանոնավոր չվերթերի վերականգնման հարցին՝ նշելով, որ շատերը մեկնում են Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի, և պարբերաբար բարձրացվում է այդ հարցը։
Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումն Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներից խլել է ոչ միայն օրինական աշխատանքը, այլև Ամուլսարում չաշխատող, բայց Ամուլսարի ծրագրի շնորհիվ այլ եկամուտի աղբյուր ունեցող բնակիչների եկամուտի հնարավորությունները։
«Իհարկե, տնտեսական անկումների ցուցանիշները հրապարակվում են, հանրահայտ են, այստեղ մենք միշտ ունենում ենք խնդրներ՝ ունենալու ճշգրիտ ինդիկատորներ, թե ինչ սոցիալական իրավիճակ է տիրում երկրում, և որքանով է սոցիալական իրավիճակը սրվել։ Հարցը հետևյալն է՝ կա՞ն ցուցանիշներ, որոնք մեզ կօգնեն հասկանալ, թե ինչ վիճակի սոցիալական վատթարացում է տեղի ունեցել երկրում։ Կարծում եմ՝ ՀԴՄ կտրոններով առևտրի շրջանառությունը կարող է այդ մասին վկայել։ Խոսքը մարդկանց կողմից արվող առևտրի մասին է, այսինքն՝ վերլուծությամբ չեն այդ թվերը ստացվում, այլ ստացվում են կոնկրետ արված առևտրով և բաց թողնված ՀԴՄ կտրոններով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը կառավարվում են Վարշավայից, անհեթեթություն են:
«Սա, ընդհանուր առմամբ, իհարկե, բարելավում է։ Բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք․ նախ, ակտիվ դեպքերի թիվն էականորեն նվազել է, և մենք այս պահի դրությամբ 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք, այսինքն՝ ախտորոշված դրական և բուժման մեջ գտնվող քաղաքացիներ։ Նաև շատ կարևոր է արձանագրել, որ մեր ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է, և կարևոր է արձանագրել, որ հայտնաբերման տոկոսը, այսինքն՝ դրական տոկոսը ցածր է, ինչը համարվում է հայտնաբերելիության մեծ աստիճան։ Մոտավորապես մենք 5, 6, 8 տոկոսի շրջանակում ենք, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ, մանավանդ վերջին օրերին 5 տոկոսի շրջանակում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Բայց ե՞րբ եք հիշում դեպք, որ «Իմ քայլի» պատգամավորը հրապարակավ քննադատի նախարարի: Ես չեմ հիշում: Տպավորություն է, որ «Իմ քայլում» կուսակցական դիսցիպլինան սահմանադրությունից ու ժողովրդավարությունից վեր է:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բողոքի ակցիաներ` կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման և գոլի հեղինակ ակումբի կազմում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն սեպտեմբերի 9-ին տեսախորհրդաժողովի ընթացքում Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների՝ իր պաշտոնակիցների հետ քննարկել ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված իրադրությունը:
Հայաստանում սեպտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 326-ի: