«2020թ. 2019թ. համեմատ ունենք 6597 աշխատատեղի ավելացում». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստում անդրադարձավ Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումներին։ Նա նշեց, որ դրանց մեջ առանձնակի մեծ տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները։
«Որպես արդյունք՝ մենք կարող ենք արձանագրել, որ այս տարվա հուլիսին այդ տվյալներն ամենավերջինն են, որոնք մենք ունենք, հանրապետությունում առկա է 613 հազար 62 աշխատատեղ, խոսքը վճարվող աշխատատեղերի մասին է։ 2019 թվականի համեմատությամբ՝ դա ավելին է 6597 աշխատատեղով։ Այսինքն՝ մենք այս տարվա օգոստոսին ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք, քան նախորդ տարվա օգոստոսին։ Ընդ որում, աշխատավարձերի ֆոնդերն այս տարի 9 մլրդ 765 մլն դրամով ավելին են։ Մեկ մարդու միջին աշխատավարձն ավելին է 7,14 տոկոսով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հույս հայտնեց, որ բերված ցուցանիշներն օգոստոսին ավելին կլինեն, քանի որ գոնե անզեն աչքով նկատելի է, որ օգոստոսին ներքին զբոսաշրջության համար բավականին ծանրաբեռնված փուլ է եղել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում