Բաժիններ՝

Փոմպեոն ԱՍԵԱՆ-ի գծով պաշտոնակիցների հետ քննարկել է ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված իրադրությունը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն սեպտեմբերի 9-ին տեսախորհրդաժողովի ընթացքում Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների՝ իր պաշտոնակիցների հետ քննարկել ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված իրադրությունը: Այդ մասին հաղորդել է Պետդեպատամենտի մամուլի ծառայությունը։

«Պետքարտուղարը քննարկել է հրատապ միջազգային եւ տարածաշրջանային հարցեր, այդ թվում (…) (այն բանի անհրաժեշտությունը, որ) ԿԺԴՀ-ն դադարեցնի իր սադրանքները եւ վերադառնա բանակցությունների սեղանի շուրջը»,- ասված է հաղորդարգության մեջ:

Բացի դրանից, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է «Չինաստանի կողմից իր ագրեսիվ եւ ապակայունացնող քաղաքականության դադարեցման» անհրաժեշտության մասին, այդ թվում Հարավչինական ծովում եւ Հոնկոնգում:

«ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ ԱՍԵԱՆ-ի երկրների արտգործնախարարությունների ղեկավարները համաձայնվել են ընդհանուր դիրքորոշմանը, ըստ որի Հարավչինական ծովում բոլոր վեճերը պետք է լուծվեն խաղաղ եւ միջազգային իրավունքին համապատասխան»,- նշված է մամուլի տեղակագրում: Կողմերը նաեւ քննարկել են ԱՄՆ-ի եւ ԱՍԵԱՆ-ի երկրների միջեւ համագործակցությունն ավտանգության, տնտեսության, մշակույթի եւ համավարակի դեմ պայքարի բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս