
Չինաստանը և Հնդկաստանը շարունակում են զորքերի կենտրոնացումը Լադաքում

Չինաստանը եւ Հնդկաստանն արագորեն նոր զորքեր են տեղափոխում արեւելյան Լադաքի փաստական վերահսկողության գծի մոտ, ռազմական լարվածության աճը սահմանի այդ հատվածում շարունակվում է: Սեպտեմբերի 10-ին այդ մասին հայտնել է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով Հնդկաստանի զինվորական աղբյուրներ։
«Չինաստանը Լադաքում եւ դրան հարեւան սահմանամերձ տարածաշրջաններում կենտրոնացրել է 50 հազար զինծառայող, տանկեր, հրետանի, 150 կործանիչ եւ հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր: Չինական զորքերի կենտրոնացմանը Հնդկաստանի զինված ուժերը պատասխանում են համանման կերպով»,- մեջբերում է հրատարակությունը աղբյուրների հայտարարությունը:
Նրանց խոսքով՝ իրադրությունն առանձնապես լարված եւ անկայուն է մնում Փանգոնգ Ցո լեռնային լճի շրջանում, որտեղ կենտրոնացած են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) 5-ից մինչեւ 7 հազար զինծառայողներ եւ մինչեւ 20 տանկ: Այն բանից հետո, երբ սեպտեմբերի լույս 6-ի գիշերը հնդիկ զինծառողները գրավել են լճի հյուսիսային ափի բարձունքները, որոնք մինչ այդ լիովին գտնվում էին չինացիների վերահսկողության ներքո, Հնդկաստանի եւ Չինաստանի զորքերին այնտեղ բաժանում է ընդամենը 200 մետր: Վերջին օրերին ՉԺԱԲ-ի զինծառայողները մի քանի անհաջող փորձեր են ձեռնարկել դուրս մղելու հնդկական զորքերը եւ վերադարձնելու լիակատար վերահսկողությունը Փանգոնգ Ցոյի հյուսիսային մասի նկատմամբ:
«Լադաքում ռազմական դիամակայությունը շարունակվում է, եւ այդ պայաններում Հնդկաստանը պատրաստ է անակնկալ հանգամանքներին եւ իրադարձությունների ցանկացած զարգացմանը»,- ընդգծել են աղբյուրները Իրադրությունը Լադաքի Միութենական Տարածքի շրջանի հնդկա-չինական սահմանում լրջորեն սրվել է մայիսի սկզբին, երբ այնտեղ տեղի ունեցան երկու երեկրների զինծառայողների ընդհարումներ:
Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերն այնտեղ տեղի ունեցան նոր ընդհարումներ հնդիկ եւ չինացի զինվորականների միջեւ: Դրանից հետո Հնդկաստանը եւ Չինաստանը վարեցին մի շարք բանակցություններ զինվորական եւ դիվանգիտական մակարդակներով, սակայն առայժմ դրանք փոխադարձ ընդունելի արդյունքի չեն հանգեցրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: