«Արսեն Ջուլֆալակյանը մանդատից հրաժարվեց, քանի որ խորհրդարանն իր տեղում չէ»․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արսեն Ջուլֆալակյանը մանդատից հրաժարվեց, քանի որ խորհրդարանն իր տեղում չէ

Եթե պատգամավորը տարակարծիք է նախարարի հետ, ապա այդ տարակարծությունը պետք է վերածվի նիստերի դահլիճում դեբատի: Դա նորմալ է, դա սահմանադրական է, դա ժողովրդավարական է:

Բայց ե՞րբ եք հիշում դեպք, որ «Իմ քայլի» պատգամավորը հրապարակավ քննադատի նախարարի: Ես չեմ հիշում: Տպավորություն է, որ «Իմ քայլում» կուսակցական դիսցիպլինան սահմանադրությունից ու ժողովրդավարությունից վեր է:

Սա աննորմալ երևույթ է, որի մեղավորը, բնականաբար, Ջուլֆալակյանը չէ:

Եվ հիշեք. եթե դեբատը խորհրդարանում չէ, ապա այն փողոցում է: Ձեր ներկուսակցական բանավեճերը ձեզ պահեք:

#ժողովրդավարության_բաստիոն #ՍՄԿԿ»։

https://www.facebook.com/danioanis/posts/10222190436006918?__cft__[0]=AZXjZlA0t4XPjaFE_FBtua0-OLBgQ1uOFlzTMZS9mZCBKGYMqLoRFHdsgpcuKtWUNr_bLzu-PdI7bX_BbUEcShtLLW9wkZCSiJwWHyz19_BoC3HrLO_Ktly9JOT7EEz20pk&__tn__=%2CO%2CP-R

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930