
«Լոռին» նոր պաշտպան ունի

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբ է տեղափոխվել եզրային պաշտպան Արման Ասիլյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 21-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է։ Հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» երկրորդ թիմում։ Նախորդ մրցաշրջանն Ասիլյանն անցկացրել է «Վեսթ Արմենիայի» կազմում։
Ասիլյանը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում։ Նրա հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։