Լուկաշենկոյի հայտարարությունն անհեթեթություն է. Լեհաստանի ԱԳ նախարար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը կառավարվում են Վարշավայից, անհեթեթություն են: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն:
«Դրանք անհեթեթ ենթադրություններ են»,- ասել է Ռաուն` Կարպաչում տեղի ունեցած տնտեսական ֆորումի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին:
«Բելառուսական հասարակության համար նման վիրավորական փաստարկումն արժանի չէ վստահության ոչ Բելառուսում, ոչ էլ Լեհաստանում: Սա նորություն չէ: Դժվար է նույնիսկ դրան մեծ ուշադրություն հատկացնել»,- նշել է նախարարը:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսում բողոքի ակցիաները ղեկավարվում են արտերկրից, այդ թվում հատուկ կենտրոնից, որը տեղակայված է Վարշավայում: