Բաժիններ՝

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 900 հազարը

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 900 հազարը: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը հանրագումարի է բերել դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ մյուս բաց աղբյուրների տվյալները:

Համալսարանի տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 900 հազար 79 մարդ, ապաքինվել է 18 մլն 606 հազար 83 մարդ, վարակման հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 27 մլն 695 հազար 130-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19-ի բռնկումը հայտարարել է համավարակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս