«40 տարի աշխատել եմ, որից 30 տարի մենակ աշխատել եմ տնտեսագետ Վեդիի մթերման գրասենյակում: 40 օրականից աղջկաս միայնակ եմ մեծացրել: Փեսաս էլ է մահացել, երկու թոռնիկներին էլ եմ պահում: Աշխատել, պահել, մեծացրել եմ: Տղաս, 5-6 տարի է՝ արտագնա աշխատանքի է մեկնում, այս տարի էլ կորոնավիրուսի պատճառով մնացել է Ռուսաստանում: Ինքն էլ երկու երեխա ունի, մեկն այս տարի դպրոց է գնում: Հիմա ես այնքան ծանր վիճակում եմ, որ 7000 ռուբլին, որ ներդրել էի՝ որպես ավանդ, դա է մնացել: Գիտեմ, 100.000 դրամից մի փոքր ավելի գումար է կազմում, բայց էլ ոչինչ չունեմ, որ այդ երեխաներին պահեմ: Զանգում եմ սոցապ՝ ասում են՝ չէ, չի լինի: Վարձով եմ ապրում, 44.000 թոշակից 25.000-ը տան վարձ եմ տալիս, բա ես ինչո՞վ ապրեմ»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն:
Թուրքիայի Ուլուդաղ մեքենաշինության արդյունաբերության արտահանողների միությունը տեղեկություն է հրապարակել 2020թ. հունվար-օգոստոսին երկրի մեքենաշինական արդյունաբերության ոլորտում ընդհանուր արտադրանքի ծավալի և արտահանման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը՝ առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանն ու Թուրքիան գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանին սպառնում են պատերազմով և, ըստ էության, ֆիզիկական բնաջնջմամբ։ Եթե մինչև տավուշյան մարտական գործողությունները Ադրբեջանում դա հիմնականում արտահայտվում էր ռազմական հռետորաբանությամբ և սահմանային սադրանքներով, ապա այս փուլում դրանց ուղեկցում են պատերազմին հատուկ այլ միջոցառումներ և գործողություններ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից նշված հաստատության սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը: Պաշտոնակալության արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։
Ընդամենը երկու տարի առաջ մեր համայնքներում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ունեինք։ Մենք ունեինք աշխատանք, Ամուլսարի շնորհիվ ստեղծվում էին նոր բիզնեսներ, իրականացվում էին սոցիալական ծրագրեր։ Ավելի քան երկու տարի է մենք զրկվել ենք Ամուլսարի տված հնարվորություններից, քանի որ մի խումբ մարդիկ որոշել են իրենց դրսևորել որպես «բնապահպան» ու «գիտնական», հանդես գալով համայնքի անունից, որը չեն ներկայացնում։
Վերջին օրը Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 227 նոր դեպք. դա ռեկորդային ցուցանիշ է երկրում համավարկի սկզբից ի վեր:
Սեպտեմբերի 19-ին shamshyan.com-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ ««Սևանի» գաղութի աշխատակիցները կեսօրին նկատել են, որ սև գույնի կատուն մտել է քրեակատարողական հիմնարկի տարածք, սակայն իրենց փորձառության շնորհիվ նկատել են, որ կատվի պարանոցին կասկածելի վզկապ կա:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 11։33-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի հետ համագործակցության պատճառով Կարակասի վրա կոպիտ ճնշման հերթական օրինակն են, որը հակասում է միջազգային իրավունքին:
«Խաբեբաներ են, ասում են՝ սա մեր «գռուզն» է, Սամվել Ալեքսանյանի «գռուզն» է, հասկացանք, Սամվել Ալեքսանյանի խաղողը գիլա՞ է, մենք սաղին ճանաչում ենք, չէ՞։ Կառավարությունից որևէ արձագանք չկա, պարոն Փաշինյանը նստել է իր մոտ, իրա «մանկլավիկներն» էլ խաբում ասում են, թե լրիվ նորմալ է, է հա, Սերժի ժամանակ էլ էր նույնը, բայց Սերժի ժամանակ մի քիչ խստություն կար, մարդիկ ընդունում էին, հիմա լրիվ բարդակ է»։
Թբիլիսիում Արդարադատության տան մոտ ստեղծվել է հատուկ տարածություն, որտեղ սեպտեմբերի 23-ին բոլոր ցանկացողները կկարողանան կորոնավիրուսի թեստ անցնել, հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունենալու նախագահի ընտրություն, որի նախապատրաստական աշխատանքները բավականին բուռն են ընթանում:
Համավարակի ընթացքում Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսի հետևանքով երկու աշխատակից է մահացել:
Այսօր, ժամը 11։00-ին սկսված Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվել է: Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին, ժամը 10:00-ին:
Հենրիկ Հովհաննիսյանը` ներքաղաքական զարգացումների մասին. ՈւՂԻՂ
«Երեկ երեկոյան ժամը 18։00-ից այստեղ ենք, զավոդը փակել են, չեն էլ ուզում շարժ անել, մի 5 մեքենա է ներս մտել, բայց ոնց մտել են, այնպես էլ կանգնած են, չեն էլ դատարկել։ Տեղյակ չեմ, գաղափար չունեմ, թե ինչ են ուզում արած լինեն, ժողովրդին բերել-հասցրել են այս վիճակին։ Պատին խաղողի անուն է գրած խփած, որ այդպիսի խաղող են մթերելու, ես 40 տարեկան եմ, 40 տարվա մեջ նման խաղողի անուն լսած չկամ։ Տեղի աշխատողը խաղողը չի ճանաչում, խաղողի հետն ու առաջը չեն հասկանում։ Սուրն էլ է իրենց ձեռքին, ամեն ինչն էլ իրենց ձեռքին է, մեր նման հարիֆ գյուղացին ի՞նչ պետք է անի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց խաղողագործներից Աղաբեկ Մալխասյանը։
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 16-ից 20-ը ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը։
Հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորք վարչական շրջանի տարածքային կառույցի պատասխանատուների և համակիրների հետ»:
Մի քանի օր է՝ լրատվամիջոցներն ու փորձագետներն անդրադառնում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ հնչեցրած հայտարարություններին, որտեղ նա հերթական մեղադրանքների տարափն է ուղղում հայկական կողմին:
Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանն այսօր ՍԴ-ի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մասնակցելու է ՍԴ աշխատանքային նիստին, սակայն որպես ՍԴ նախագահի թեկնածու՝ չի ինքնառաջադրվելու։
Օր օրի ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը դարձել է իր շրջապատի պատանդը։ Երբեմն տպավորություն է, որ նա ընդհանրապես դադարել է ինքնուրույն մտածել, ինքնուրույն հասկանալ իրականությունը, ինքնուրույն որոշումներ կայացնել։
Թուրքիայի պաշտոնական շրջանակները շարունակում են հայտարարություններ անել սահմանագոտու Տավուշի հատվածում «հայկական գնդակից ադրբեջանցի զինվորի սպանության» կապակցությամբ: Սպանության մասին հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմը, ինչը, սակայն չի հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինքնաթիռը, որտեղ գտնվել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, սեպտեմբերի 22-ին Նյու Հեմփշիրի նահանգում մեկնաթռիչքի օդանավակայան է վերադարձել թռչնի հետ բախվելուց հետո:
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Պրահայում նոյեմբերի 19-ին:
«Կառավարությունն ի՞նչ է մտածում». խաղող մթերողների բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ
Օբսերվացիայի ենթակա անձանց վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում` արտահիվանդանոցային վարակաբանական հսկողության պատուհանում:
Չինաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում բողոք է հայտնում ԱՄՆ-ի հայտարարությունների առնչությամբ: